Ադրբեջանական զինուժի կորուստները 2015-ի դեկտեմբերին. Razm.info

Razm.info մասնագիտացված կայքը բաց աղբյուրների մշտադիտարկման շնորհիվ 2015 թ. դեկտեմբերին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում արձանագրել է մահվան 9 և վիրավորման 2 դեպք։

Մահացածներից 8-ը եղել են զինված ուժերի զինծառայողներ: Նրանցից հինգը մարտական կորուստներ են (չորսը՝ հայկական գնդակից, ևս մեկը՝ ականանետային կրակից), մեկը՝ ծառայակցի կրակից, մահացած զինծառայողներից մեկն ինքնասպան է եղել, ևս մեկը մահացել է զենքի հետ անզգույշ վարմունքի արդյունքում ինքն իր վրա կրակելով:

Նշված 8 մահացածներից բացի, ևս մեկ կորուստ արձանագրվել է Ադրբեջանի սահմանապահ պետական ծառայությունում, ծառայակցի անզգույշ կրակոցից:

Բացի մահվան դեպքերը, հայտնի է դարձել նաև Ադրբեջանի զինուժում երկու զինծառայողի վիրավորման մասին:

Ադրբեջանցի սպանված զինծառայողի հուղարկավորություն

Ադրբեջանցի սպանված զինծառայողի հուղարկավորություն

Մահացածներ

• Դեկտեմբերի 5-ին Ադրբեջանի Տերտերի շրջանի առաջնագծում սպանվել է Ադրբեջանի բանակի ավագ լեյտենանտ, 1988 թ. ծնված Մոլլաև Աբդուլլա Մոլլա օղլուն (Mollayev Abdulla Molla oğlu): Ադրբեջանի ՊՆ-ն այս մասին հայտնել է զինծառայողի մահվան հայտնի դառնալուց օրեր անց:

Դեկտեմբերի 6-ին Ադրբեջանի Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղի մոտակայքում տեղակայված զորամասում ենթասպան հրազենով անզգուշությամբ սպանել է Բաքվի Յասամալի շրջանից զորակոչված զինծառայող Գուլիև Ադիլ Աղաբաբա օղլուին (Quliyev Adil Ağababa oğlu)։ Այս մասին նույնպես Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է ուշացումով:

• Դեկտեմբերի 14-ին հայ-ադրբեջանական շփման գծում հայկական կողմի կրակոցից սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Ռեհիմլի Նիհաթ Իլթիֆաթ  օղլուն (Rəhimli Nihad İltifat oğlu): Այս մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ն:

• Դեկտեմբերի 16-ին հայ-ադրբեջանական շփման գծում հայկական կողմի ականանետային կրակից մահացել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Ջաֆարզադե Ռեշադ Էլյար օղլուն (Cəfərzadə Rəşad Əlyar oğlu): Այս մասին ևս հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ն:

Դեկտեմբերի 16-ին զենքի հետ անզույշ վարմունքի հետևանքով, իրեն ամրակցված զենքից արձակված կրակից մահացել է Ադրբեջանի Ջելիլաբադի շրջանում տեղակայված՝ պետական սահմանապահ ծառայության զորամասերից մեկի զինծառայող, շարքային Յուսուֆով Էլնուր Շովքեթ օղլուն (Yusifov Elnur Şövkət oğlu): Ադրբեջանի սահմանապահ պետական ծառայությունն այս մասին հայտնել է զինծառայողի մահվան մասին լուրերի տարածվելուց հետո:

Դեկտեմբերի 17-ին հայ-ադրբեջանական շփման գծում հայկական գնդակից սպանվել է ադրբեջանական բանակի զինծառայող Քերիմով Թալեհ Սալեհ օղլուն (Kərimov Taleh Saleh oğlu)։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ն:

• Դեկտեմբերի 19-ին առաջնագծում հայկական գնդակից սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Նուրմեմմեդզադե Իբրահիմ Էվեզ օղլուն (Nurməmmədzadə İbrahim Əvəz oğlu): Այս մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ն:

Դեկտեմբերի 21-ին Ֆիզուլիի շրջանի զորամասերից մեկում ծառայակցի կրակից սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, 1996-ին ծնված Սուլեյմանով Նիյազբեյ Բարադդին օղլուն (Süleymanov Niyazbəy Baraddin oğlu): Ադրբեջանի պաշտոնական աղբյուրներն այս կորուստը թաքցրել են, չեն հայտնել:

Դեկտեմբերի 29-ին հայտնի է դարձել, որ Նախիջևանի զորամասերից մեկում ինքնասպան է եղել Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, 1997թ. ծնված Ամիրլի Աղադադաշ Նադիր օղլուն (Əmirli Ağadadaş Nadir oğlu): Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները ևս լռել են՝ թաքցնելով կորուստը:

Վիրավորներ

• Դեկտեմբերի 5-ին Մոլլաև Աբդուլլա Մոլլա օղլուի մահվան հետ (ցուցակում առաջինը) միաժամանակ հայտնի է դարձել, որ Ադրբեջանի զինված ուժերի ևս երկու զինծառայող վիրավորվել է հայկական գնդակից: Վիրավոր զինծառայողների մասին նույնպես Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը լռել է:

Հայկական զինուժի կորուստները՝ այստեղ:

One response to “Ադրբեջանական զինուժի կորուստները 2015-ի դեկտեմբերին. Razm.info

  1. Pingback: Հայկական զինուժի կորուստները 2015-ի դեկտեմբերին. Ռազմինֆո | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *