Daily Archives: Դեկտեմբեր 24, 2015

Իրանի և Օմանի ռազմածովային ուժերը համատեղ զորավարժություններ են սկսել Պարսից ծոցում

Իրանի ՌԾՈւ ռազմանավերը զորավարժության ժամանակ (արխիվ) Դեկտեմբեր 24, 2015 18:51 | RAZM.INFO - Իրանըի և Օմանի ռազմածովային ուժերը Պարսից ծոցում սկսել են 5-րդ համատեղ զորավարժությունները: Զորավարժությանը ներգրավված են Իրանի և Օմանի ռազմական նավատորմները, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, ինչպես նաև Իրանի նավագնացության ընկերությունը: Continue reading

Հայաստանում կստեղծվի Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան

ՀՀ կառավարության նիստ Դեկտեմբեր 24, 2015 18:23 | RAZM.INFO - ՀՀ կառավարության՝ այսօր՝ դեկտեմբերի 24-ին, ընդունած որոշումներից մեկով ՀՀ պաշտպանության նախարարության կազմում երկու ամսվա ընթացքում ՀՀ ՊՆ ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի  հիման վրա կստեղծվի Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան: Continue reading

Կաբարդինո-Բալկարիայում սպանվել է 3 զինյալ

ՌԴ ուժայիններ։ Նկարը՝ ՌԴ ազգային հակաահաբեկչական հանձնաժողովի Դեկտեմբեր 24, 2015 18:09 | RAZM.INFO - Կաբարդինո-Բալկարիայի Չեգեմսկի շրջանում ուժայինները փորձել են ստուգման համար ավտոմեքենա կանգնեցնել, սակայն մեքենայի ուղևորները սկսել են կրակել իրավապահների վրա։ Փոխհրաձգության ժամանակ սպանվել է 3 զինյալ։ Continue reading

2007-2014 թթ. սպառազինության ներկրած խոշորագույն երկրների տասնյակը. ЦАМТО

A400M. Թուրքիայի ԶՈւ Դեկտեմբեր 24, 2015 15:19 | RAZM.INFO - Ռուսաստանյան «Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի» (ЦАМТО) տրամադրած տեղեկություններով՝ 2007-2014 թթ. սովորական սպառազինության ներկրման փաստացի ծավալներով առաջին հորիզոնականում Հնդկաստանն է` շուրջ 41 մլրդ ամերկյան դոլարի սպառազինության ներկրմամբ:  Continue reading

Թուրք-քրդական բախումներ Թուրքիայի արևելքում. դեկտեմբերի 23-24

Թուրքական ուժայինները Դիարբեքիրի Սուր թաղամասի կենտրոնում. 21. 12. 2015 թ. Դեկտեմբեր 24, 2015 14:43 | RAZM.INFO - Դեկտեմբերի 23-ին Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի Սուր գավառում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK)  հետ բախումներում սպանվել են 1 ուժային և PKK-ի 4 զինյալ, վիրավորվել` 5 ուժային և 1 քաղաքացի:  Continue reading

Չեչնիայում տանկիստները ձմեռային վարժանքներ են անում

Տ-72Բ3 տանկը Ռուսաստանի Ալաբինո զորավարժարանում Դեկտեմբեր 24, 2015 13:32 | RAZM.INFO - Ռուսաստանի զինված ուժերի հարավային ռազմական շրջանի Չեչնիայում և Դաղստանում տեղակայված մոտոհրաձգային բրիգադի տանկիստները Չեչնիայի զորավարժարաններում ձմեռային վարժանքներ են անում։ Continue reading

Դաղստանում ուժայինները սպանել են զինված խմբավորման անդամի

ՌԴ ուժայիններ Դեկտեմբեր 24, 2015 12:21 | RAZM.INFO - Այսօր՝ դեկտեմբերի 24-ի առավոտյան, Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայում ուժայինները փոխհրաձգության ժամանակ սպանել են զինված տղամարդու։ Այս մասին հայտնում է «Կովկասյան հանգույց» լրատվակայքը՝ հղում անելով Դաղստանի ուժային կառույցներին։ Continue reading