Իրանըի և Օմանի ռազմածովային ուժերը Պարսից ծոցում սկսել են 5-րդ համատեղ զորավարժությունները: Զորավարժությանը ներգրավված են Իրանի և Օմանի ռազմական նավատորմները, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, ինչպես նաև Իրանի նավագնացության ընկերությունը: Այս մասին իրանական «Ֆարս» լրատվական գործակալության փոխանցմամբ` հայտնել է Իրանի ռազմական նավատորմի ստորաբաժանումներից մեկի հրամանատար, դերծովակալ Հոսեին Ազադը:
Իրանցի պաշտոնյան նշել է, որ զորավարժության հիմնական նպատակը Պարսից ծոցը Օմանի ծոցին կապող Հորմուզի նեղուցով բեռնատար, մարդատար նավերի, ինչպես նաև նավթ տեղափողող տանկերների անվտանգ անցումն ապահովելը, ինչպես նաև նեղուցում և նեղուցին հարող ծովային գոտիներում որոնողափրկարարական համատեղ աշխատանքների համակարգումն է:
Նշենք, որ Հորմուզի նեղուցի հյուսիսային ափը պատկանում է Իրանին, իսկ հարավայինը՝ Արաբական Միացյալ Էմիրություններին և Օմանին։ Հենց այդ նեղուցով են անցնում անցնում են համաշխարհային նավթի ծովային արտահանման ծավալների շուրջ 40, իսկ Պարսից ծոցի երկրներում արդյունահանվող նավթի ծավալների` գրեթե 90 տոկոսը:
Իրանական նավատորմի հրամանատարը հավելել է, որ երկու երկրների ռազմածովային ուժերը արդեն մի շարք համատեղ լայնածավալ զորավարժություններ են անցկացրել:
2013-ին Օմանի և Իրանի պաշտպանության նախարարները ստորագրել էին պաշտպանական ոլորտում համագործակցության ընդլայնման վերաբերյալ հուշագիր:
Pingback: Ռազմաշաբաթ. Իրան. 20 – 26 դեկտեմբերի, 2015 | Ռազմ.info
Pingback: Իրանի ՌԾՈւ-ն հունվարի 27-ին զորավարժություն կանցկացնի Պարսից ծոցում | Ռազմ.info