Դաղստանում ուժայինները սպանել են զինված խմբավորման անդամի

Այսօր՝ դեկտեմբերի 24-ի առավոտյան, Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայում ուժայինները փոխհրաձգության ժամանակ սպանել են զինված տղամարդու։ Այս մասին հայտնում է «Կովկասյան հանգույց» լրատվակայքը՝ հղում անելով Դաղստանի ուժային կառույցներին։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, փոխհրաձգությունը սկսվել է, երբ ուժայինները փորձել են փաստաթղթերը ստուգելու համար ավտոմեքենայի վարորդին կանգնեցնել։ Վերջինս չի ենթարկվել ուժայիններին և սկսել է կրակել։

Հայտնի է, որ սպանվածը խասավյուրտյան զինված խմբավորման անդամ անդամ է եղել, զբաղվել է հավաքագրությամբ։ Սպանվածի մեքենայից իրավապահները գտել են զենք և զինամթերք։

Դեկտեմբերի 23-ին էլ ուժայինները Խասավյուրտում դարձյալ փոխհրաձգության ժամանակ սպանել են ևս մեկ զինված տղամարդու, որի ինքնությունը դեռևս հայտնի չէ։

Դեկտեմբերի 16-ին էլ Դաղստանի Կիզիլյուրտի շրջանում ուժայինները բախման ժամանակ սպանել էին զինված երեք հոգու։ Վերջիններս աջակցում էին այսպես կոչված «կիզիլյուրտյան» զինված խմբավորման ակտիվ անդամներ Ումար Սաբուևին և Հաջիմուրադ Ղուրբանովին։

2 responses to “Դաղստանում ուժայինները սպանել են զինված խմբավորման անդամի

  1. Pingback: Կաբարդինո-Բալկարիայում սպանվել է 3 զինյալ | Ռազմ.info

  2. Pingback: Դաղստանում 2 օրվա ընթացքում սպանվել է 3 զինյալ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *