Daily Archives: Դեկտեմբեր 14, 2015

Վրաստանի ՊՆ. «ԱՄՆ-ն Վրաստանին կփոխանցի 2 միավոր UH-1H «Իրոկեզ» ուղղաթիռ»

Պայմանական վիրավորներին տարհանելու համար օգտագործվել է ամերիկյան բազմանպատակային UH-1Н «Իրոկեզ» ուղղաթիռը Դեկտեմբեր 14, 2015 19:56 | RAZM.INFO - Դեկտեմբերի 11-ին Վրաստանի խորհրդարանի նիստի ավարտին երկրի պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Էբրալիձեն լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ ԱՄՆ-ն Վրաստանին ռազմական երկու ուղղաթիռ է տալու։ Continue reading

Թուրքական 2 ընկերություն մտել է 100 ամենախոշոր ռազմարդյունաբերական ընկերությունների ցանկ

«Ասելսան» ընկերության Հեռակառավարվող կայունացված (ստաբիլիզացված) հրետանային համակարգ (STOP) Դեկտեմբեր 14, 2015 19:38 | RAZM.INFO - Համաձայն «Խաղաղության խնդիրների հետազոտման Ստոկհոլմյան ինստիտուտի» (SIPRI) զեկույցի` 2014-ին թուրքական երկու ընկերություն տեղ են գտել աշխարհի` 100 ամենաշատ ռազմական արտադրանք վաճառած ռազմարդյունաբերական ընկերությունների ցուցակում: Continue reading

Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը բաժանվել է երկու առանձին գերատեսչության

Ադրբեջանի ԱԱՆ վարչական համալիր Դեկտեմբեր 14, 2015 19:32 | RAZM.INFO - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր՝ դեկտեմբերի 14-ին, համապատասխան հրամանագրով լուծարել է երկրի ազգային անվտանգության նախարարությունն ու դրա հիմքի վրա ստեղծել 2 նոր կառույց՝ պետական անվտանգության ծառայությունը և արտաքին հետախուզության ծառայությունը։ Continue reading

Թուրքիայի ԶՈւ-ն իր անձնակազմին արգելել է Ռուսաստան մեկնել

Թուրքիայի ԶՈւ զինծառայողներ Դեկտեմբեր 14, 2015 18:00 | RAZM.INFO - Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբն իր ենթակայության տակ գտնվող զինծառայողներին արգելել է արձակուրդը Ռուսաստանի տարածքում անցկացնել: Այս մասին դեկտեմբերի 13-ին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը: Continue reading

Իրաքում տեղակայված թուրքական ստորաբաժանումների մի մասը տեղափոխվել է ավելի հյուսիս

Իրաքում քրդական ուժերին և իրաքյան զոինծառայողներին մարզող Թուրքիայի ԶՈւ հատուկջոկատայիններ Դեկտեմբեր 14, 2015 17:57 | RAZM.INFO - Թուրքիայի ԶՈւ` Իրաքի Մոսուլ քաղաքի մոտակայքում տեղակայված ստորաբաժանման մի մասը հետ է քաշվել Իրաքի հյուսիս: Որոշումը կայացվել է դեկտեմբերի 10-ին թուրքական պատվիրակության` Ւրաք այցելությունից հետո: Continue reading

Թուրքական ձկնորսանավի նավապետը հերքել է ՌԴ պահակային նավի` նախազգուշացնող կրակ արձակելու լուրը

Թուրքական «Գեչիջիլեր բալըքչըլըք» ձկնորսանավը Դեկտեմբեր 14, 2015 17:51 | RAZM.INFO - Թուրքական ձկնորսական նավի նավապետը հերքել է ՌԴ պաշտպանության նախարարության լուրն այն մասին, որ երեկ` դեկտեմբերի 13-ին, թուրքական նավի հետ բախումից խուսափելու համար իրենց պարեկանավից նախազգուշացնող կրակ է արձակվել ձկնորսանավի ուղղությամբ` անվտանգ տարածությունից: Continue reading

Թուրքական ուժայինները Շրնաքում մեծ ուժեր են կենտրոնացնում

Թուրքական ուժայիններին տեղափոխող շարասյուն Դեկտեմբեր 14, 2015 17:46 | RAZM.INFO - Թուրքիայի հարավային Շրնաք նահանգում փողոց դուրս գալու արգելք սահմանելուն ընդառաջ դեկտեմբերի 13-ի առավոտից հատուկ նշանակության ստորաբաժանումներ, զրահամեքենաներ են տեղակայվում այդ նահանգի Սիլոփի և Ջիզրե գավառներում: Continue reading

ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի հետախույզները սկսել են վարժանքներ

ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի հետախույզ զինծառայող։ Նկարը՝ «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունից Դեկտեմբեր 14, 2015 14:38 | RAZM.INFO - ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի՝ (ՀՌՇ) Ադիգեայի Հանրապետությունում տեղակայված ստորաբաժանման շուրջ 300 հետախույզ զինծառայող գործնական վարժանքներ են սկսել։  Continue reading

Մեկնարկել են Թուրքիայի ԶՈւ դեկտեմբերյան զորավարժությունները

Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի կոմանդոսների 10-րդ բրիգադի (տեղակայման վայրը` Թաթվան/Բիթլիս) հատուկ նշանակության ստորաբաժանում Դեկտեմբեր 14, 2015 13:13 | RAZM.INFO - Դեկտեմբերի 9-ին թուրքական ռազմանավերը ՆԱՏՕ-ի մշտական ռազմածովային 1-ին խմբի կազմում վարժանքներ են անցկացրել Միջերկրականի արևելյան հատվածում, դեկտեմբերի 4-ին հատուկ նշանակության ստորաբաժանումները փորձարկել են բնակելի վայրերում մարտի վարման կանոնները, Continue reading

Սիրիայում սպանվել է ևս մեկ իրանցի բարձրաստիճան սպա

Սիրիայում սպանված իրանցի բրիգադի գեներալ Հոսսեին Ֆադային։ Նկարը՝ «Ֆարս» լրատվական գործակալությունից Դեկտեմբեր 14, 2015 12:28 | RAZM.INFO - Սիրիայում սպանվել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) բրիգադային գեներալ Հոսսեին Ֆադային, ում ծառայակիցները ճանաչում էին «Զալֆաքար» կեղծանվամբ։ Continue reading