ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի հետախույզները սկսել են վարժանքներ

ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի՝ (ՀՌՇ) Ադիգեայի Հանրապետությունում տեղակայված ստորաբաժանման շուրջ 300 հետախույզ զինծառայող գործնական վարժանքներ են սկսել։  Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում անելով ՀՌՇ մամուլի ծառայությանը։

ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի հետախույզ զինծառայող։ Նկարը՝ «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունից

ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի հետախույզ զինծառայող։ Նկարը՝ «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունից

Վարժանքների շրջանակներում զինծառայողները պետք է կատարելագործեն լեռնային տեղանքում հետախուզաորոնողական աշխատանքների իրականացման ու լեռնային շրջանների տարբեր բարդությունների հաղթարահման հմտությունները, ինչպես նաև փորձարկելու են լեռներում քողարկվելու մեթոդները։

Նշվում է, որ  վարժանքների ժամանակ փորձարկվելու են նաև լեռնային ու անտառային տեղանքում մարտական գործողությունների վարման կարգը, արագ հրաձգության կանոնները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *