Իրաքում տեղակայված թուրքական ստորաբաժանումների մի մասը տեղափոխվել է ավելի հյուսիս

Թուրքիայի ԶՈւ` Իրաքի Մոսուլ քաղաքի մոտակայքում տեղակայված ստորաբաժանման մի մասը հետ է քաշվել Իրաքի հյուսիս: Որոշումը կայացվել է դեկտեմբերի 10-ին թուրքական պատվիրակության` Ւրաք այցելությունից հետո: Սակայն, այնուամենայնիվ, նույն օրն իրաքյան կառավարոuթյունը դիմել է ՄԱԿ-ի ԱԽ-ին` խնդրելով միջամտել թուրքական ստորաբաժանումներն իր տարածքից դուս բերելու հարցին: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Իրաքում քրդական ուժերին և իրաքյան զոինծառայողներին մարզող Թուրքիայի ԶՈւ հատուկջոկատայիններ

Իրաքում քրդական ուժերին և իրաքյան զոինծառայողներին մարզող Թուրքիայի ԶՈւ հատուկջոկատայիններ

«Անադոլուն», փոխանցելով զինվորական աղբյուրներից ստացված տեղեկությունը, նշում է, որ Իրաքում թուրքական ուժերի վերադասավորման շրջանակներում ստորաբաժանման մի մասը` 10-ից 12 մեքենաներով` այդ թվում նաև տանկեր, Մոսուլի մոտակայքում տեղակայված Բեշիքա ռազմական ճամբարից հետ են քաշվել դեպի Իրաքի հյուսիս, որը գտնվում է Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության հսկողության ներքո: Սակայն չի նշվում, թե ինչ նպատակով է թուրքական ուժերի մի մասը տեղափոխվել Իրաքի մեկ այլ շրջան:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ին, Իրաք էին այցելել Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության պետ Հաքան Ֆիդանը և փոխարտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն: Վերջիններիս հետ հանդիպման ժամանակ Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադին շեշտել է, որ խնդրի լուծման համար Թուրքիան պետք է անմիջապես բոլոր ստորաբաժանումները հետ դուրս բերի Իրաքի տարածքից, ինչպես նաև արտգործնախարարությանը հրահանգել էր թուրքական զորքերի դուրսբերման հարցով դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, ինչի նպատակով ԱԽ-ին նամակ էր հղել նաև ՄԱԿ-ում Իրաքի մշտական դեսպանը:

Դեկտեմբերի 11-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ թուրքական ստորաբաժանումներն Իրաքում են մարզումների, այլ ոչ թե ռազմական գործողությունների համար, և Թուրքիան չի պատրաստվում դրանք դուրս բերել:

Կարելի է ենթադրել, որ ստորաբաժանման մի մասը հետ քաշելով՝ Թուրքիան փորձում է հարթել Իրաքի հետ ստեղծված անհամաձայնությունը, սակայն իրաքյան կողմը շարունակում է պահանջել Իրաքի տարածքից թուրքական զորքերի դուրսբերումը: Մասնավորապես դեկտեմբերի 11-ին Իրաքի վարչապետ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Հեյդար ալ-Աբադին հայտարարություն էր տարածել, որտեղ նշում է, որ Թուրքիան պետք է հարգի Իրաքի ինքնիշխանությունը և հնարավորինս կարճ ժամկետներում դուրս բերի բոլոր ուժերն իրենց տարածքից:

Իրաքի վարչապետը հայտնում է, որ իրենք որևէ պետության չեն խնդրել և թույլ էլ չեն տա ցամաքային ուժեր մտցնել իրենց տարածք, քանի որ Իրաքի զինված ուժերը կարողանում են կատարել իրենց առջև դրված խնդիրները: Ալ-Աբադին նաև նշում է, որ Թուրքիայի գործողություններն ամենևին էլ չեն նպաստում ահաբեկչության դեմ պայքարին և ուղղված են իրավիճակի ապակայունացմանը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *