Մեկնարկել են Թուրքիայի ԶՈւ դեկտեմբերյան զորավարժությունները

Դեկտեմբերի 9-ին թուրքական ռազմանավերը ՆԱՏՕ-ի մշտական ռազմածովային 1-ին խմբի կազմում վարժանքներ են անցկացրել Միջերկրականի արևելյան հատվածում, դեկտեմբերի 4-ին հատուկ նշանակության ստորաբաժանումները փորձարկել են բնակելի վայրերում մարտի վարման կանոնները, նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 3-ը ծանր հրազենային զորատեսակների վարժանքներ են անցկացվել Անկարայի մոտակայքում: Այս մասին դեկտեմբերի 14-ին հայտնում է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը:

Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի` կոմանդոսների 10-րդ բրիգադի (տեղակայման վայրը` Թաթվան/Բիթլիս) հատուկ նշանակության ստորաբաժանում

Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի` կոմանդոսների 10-րդ բրիգադի (տեղակայման վայրը` Թաթվան/Բիթլիս) հատուկ նշանակության ստորաբաժանում

Դեկտեմբերի 9-ին ՆԱՏՕ-ի մշտական ռազմածովային 1-ին խմբում ներգրավված Թուրքիայի ԶՈւ ռազմածովային ուժերի 4-րդ ականազերծման ու ականապատման նավատորմի «Գազիանթեփ», «Գյոքչեադա», Իսպանիայի ռազմածովային ուժերի «Բլաս դե Լեզո», Պորտուգալիայի «ՆՌՊ Դե Ֆրանցիսկո Դե Ալմեիդա» և Կանադայի ռազմածովային ուժերի «Վիննիպեգ» ֆրեգատները համատեղ վարժանքներ են անցկացրել Միջերկրական ծովի արևելյան հատվածում:

 ՆԱՏՕ-ի մշտական ռազմածովային 1-ին խմբի վարժանքները Միջերկրական ծովում

ՆԱՏՕ-ի մշտական ռազմածովային 1-ին խմբի վարժանքները Միջերկրական ծովում

Դեկտեմբերի 4-ին Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի կոմանդոսների 10-րդ բրիգադի (տեղակայման վայրը` Բիթլիս նահանգի Թաթվան գավառում) հատուկ նշանակության ստորաբաժանումները փորձարկել են բնակելի վայրերում հակառակորդի ռազմական գործողություններին պատասխանելու մարտավարությունը:

Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 3-ը Թուրքիայի ԶՈւ ցամաքային ուժերի 28-րդ մեխանիզացված հետևեկային բրիգադի մարզստորաբաժանումներն Անկարայի մոտակայքում` Փոլաթլըի կրակադաշտում անցկացրել են ծանր հրազենային զինատեսակներից կրակի վարման վարժանքներ:

Թուրքիայի ԶՈւ ցամաքային ուժերի 28-րդ մեխանիզացված հետևեկային բրիգադի ստորաբաժանումները Անկարայի մոտակայքում

Թուրքիայի ԶՈւ ցամաքային ուժերի 28-րդ մեխանիզացված հետևեկային բրիգադի ստորաբաժանումները Անկարայի մոտակայքում

Թուրքիայի ԶՈւ ցամաքային ուժերի 28-րդ մեխանիզացված հետևեկային բրիգադի ստորաբաժանումները Անկարայի մոտակայքում. հրետանային կրակի վարման կարգի մարզումներ

Թուրքիայի ԶՈւ ցամաքային ուժերի 28-րդ մեխանիզացված հետևեկային բրիգադի ստորաբաժանումները Անկարայի մոտակայքում. հրետանային կրակի վարման կարգի մարզումներ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *