Daily Archives: Դեկտեմբեր 5, 2015

[Լրացված] Առաջնագծում Ադրբեջանի ԶՈւ ավագ լեյտենանտ է սպանվել, 2 զինծառայող էլ՝ վիրավորվել

Ադրբեջանի ԶՈւ կորուստ. ավագ լեյտենանտ Աբդուլլա Մոլլաև (Abdulla Mollayev Molla oğlu) Դեկտեմբեր 5, 2015 23:10 | RAZM.INFO - Սոցիալական ցանցերում ադրբեջանական բաց, ոչ պաշտոնական աղբյուրներից Razm.info-ին հայտնի է դարձել, որ դեկտեմբերի 5-ին առաջնագծում՝ Ադրբեջանի Տերտերի շրջանի հատվածում, սպանվել է Ադրբեջանի բանակի ավագ լեյտենանտ, 1988 թ. ծնված Մոլլաև Աբդուլլա Մոլլա օղլուն (Mollayev Abdulla Molla oğlu), ևս 2 զինծառայող վիրավորվել են: Continue reading

Ռազմաշաբաթ. Իրան. նոյեմբերի 29 – դեկտեմբերի 5, 2015

Իրանի զինված ուժերի «Մերսադ» ՀՕՊ համակարգը՝ «Շահին» հրթիռներով. լուսանկարը «Ֆարս» գործակալությունից Դեկտեմբեր 5, 2015 21:33 | RAZM.INFO - Իրանի ՀՕՊ ստորաբաժանումները զորավարժություն են անցկացրել • Իրանը կարող է դիտորդ պետություն դառնալ ՀԱՊԿ-ում • Ռուսաստանը սկսել է Իրանին փոխանցել Ս-300 զենիթահրթիռային համակարգեր • Իրանը փոխարինել է Արաբական ծովում հերթապահող իր ռազմանավերը Continue reading

Ռազմաշաբաթ. Թուրքիա. նոյեմբերի 29 – դեկտեմբերի 5, 2015

Իրաքում քրդական ուժերին և իրաքյան զոինծառայողներին մարզող Թուրքիայի ԶՈւ հատուկջոկատայիններ Դեկտեմբեր 5, 2015 21:25 | RAZM.INFO - Թուրքիան զորք և զրահատեխնիկա է տեղակայել Իրաքի հյուսիսում, Իրաքը դեմ է • Թուրքիան և ԱՄՆ-ն պատրաստվում են ամբողջապես փակել թուրք-սիրիական սահմանը •  Սիրիա զենք տեղափոխելու գործով ձերբակալվել է թուրքական բանակի 2 գեներալ • ՆԱՏՕ-ի անդամները կօգնեն Թուրքիային Continue reading

Ռազմաշաբաթ. Ադրբեջան. նոյեմբերի 29 – դեկտեմբերի 5, 2015

Ենթասպա Ֆարիզ Նովրուզովի հուղարկավորությունը Դեկտեմբեր 5, 2015 20:45 | RAZM.INFO - Նոյեմբերի 30-ին հայկական գնդակից սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող • Հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ՝ մահացած ևս մեկ զինծառայողի մասին • Ադրբեջանի զինված ուժերի փոխգնդապետ է մահացել • Առաջնագծում Ադրբեջանի ԶՈւ երկու զինծառայող է վիրավորվել Continue reading

Ռազմաշաբաթ. Հայաստան. նոյեմբերի 29 – դեկտեմբերի 5, 2015

ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացված խորհրդակցությունը Դեկտեմբեր 5, 2015 19:56 | RAZM.INFO - Ադրբեջանական դիվերսիոն խումբը հետ է մղվել. հայկական կողմը 1 զոհ է տվել • Բակո Սահակյանն այցելել է ՊԲ զորամասեր • Հերքվել է ՊԲ գնդապետի զոհվելու մասին ապատեղեկատվությունը • ՊՆ-ում ամփոփվել է նոյեմբեր ամիսը • Ուսանողները կարող են ուսմանը զուգահեռ յուրացնել ռազմական գործը Continue reading

Բակո Սահակյանն այցելել է ՊԲ հյուսիսային զորամասեր

Արցախի ղեկավար Բակո Սահակյանը և պաշտպանության բանակի բարձրագույն հրամկազմի ներկայացուցիչները Դեկտեմբեր 5, 2015 18:30 | RAZM.INFO - Արցախի ղեկավար Բակո Սահակյանը պաշտպանության բանակի հրամանատար,  գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանի ու բանակի հրամկազմի ուղեկցությամբ այսօր՝ դեկտեմբերի 5-ին, այցելել է ՊԲ-ի՝ հյուսիսային հատվածում տեղակայված  մի շարք զորամասեր: Continue reading

Ադրբեջանական ապատեղեկատվությունը հերքվել է․ Ջալալ Հարությունյանի մեկնաբանությունը (վիդեո)

Կադր՝ ադրբեջանական ԱԹՍ-ի նկարահանումից Դեկտեմբեր 5, 2015 15:04 | RAZM.INFO - Պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը հերքել է այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ադրբեջանական Oxu լրատվական գործակալության տարածած այն լուրը, թե երեկ Ադրբեջանի ԶՈւ հրետանին անօդաչու թռչող սարքի համակարգմամբ հրետակոծել է հայկական դիրքերը՝ պատճառելով մեծաթիվ կորուստներ: Continue reading

Իրաքի կառավարությունը Թուրքիայից պահանջում է դուրս բերել զորքերն իր տարածքից

Թուրքիայի ԶՈւ ուղղաթիռները թուրք-իրաքյան սահմանի մոտ. 2015-ի ապրիլ Դեկտեմբեր 5, 2015 14:00 | RAZM.INFO - Իրաքի կառավարությունը Թուրքիայից պահանջում է պահպանել բարիդրացիական հարաբերությունները, հարգել Իրաքի ինքնիշխանությունը և դուրս բերել նախօրեին Իրաք ուղարկած շուրջ 150 հատուկջոկատայիններին և զրահատեխնիկան: Continue reading

Թուրքիան շուրջ 150 հատուկջոկատային և 20 տանկ է տեղակայել Իրաքում

Իրաքում քրդական ուժերին և իրաքյան զոինծառայողներին մարզող Թուրքիայի ԶՈւ հատուկջոկատայիններ Դեկտեմբեր 5, 2015 13:58 | RAZM.INFO - Դեկտեմբերի 4-ին Թուրքիայի զինված ուժերը շուրջ 150-հոգանոց հատուկջոկատայինների գումարտակ, ինչպես նաև տանկեր են տեղակայել Իրաքի Մոսուլ քաղաքի մոտակայքում՝ քրդական ինքնավարության Փեշմերգե զինված ուժերին մարզելու պատրվակով: Continue reading