Բակո Սահակյանն այցելել է ՊԲ հյուսիսային զորամասեր

Արցախի ղեկավար Բակո Սահակյանը պաշտպանության բանակի հրամանատար,  գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանի ու բանակի հրամկազմի ուղեկցությամբ այսօր՝ դեկտեմբերի 5-ին, այցելել է ՊԲ-ի՝ հյուսիսային հատվածում տեղակայված  մի շարք զորամասեր:

Արցախի ղեկավար Բակո Սահակյանը և պաշտպանության բանակի բարձրագույն հրամկազմի ներկայացուցիչները

Արցախի ղեկավար Բակո Սահակյանը և պաշտպանության բանակի բարձրագույն հրամկազմի ներկայացուցիչները

Այս մասին հայտնում է Արցախի նախագահի մամուլի ծառայությունը՝ հավելելով, որ Բակո Սահակյանն այցի ժամանակ ծանոթացել է զինվորների ծառայությանն ու առօրյային: Հրապարակված նկարում երևում է, որ Սահակյանին ուղեկցողների մեջ է նաև  գնդապետ Ջալալ Հարությունյանը, ում զոհվելու մասին կեղծ լուրեր էին տարածել ադրբեջանցիները։ Ավելի ուշ ՊԲ մամուլի ծառայությունը հրապարակել է այդ ապատեղեկատվության մասին հենց գնդապետ Հարությունյանի մեկնաբանությունը՝ տեսաձայնագրությամբ։

Ավելացնենք, որ Բակո Սահակյանը ՊԲ զորամասեր է այցելել նաև նախորդ շաբաթ՝ նոյեմբերի 27-ին և 28-ին։ Նոյեմբերի 20-ին էլ Բակո Սահակյանը և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այցելել են պաշտպանության բանակի հարավարևելյան շրջանում տեղակայված մի շարք ստորաբաժանումներ:

One response to “Բակո Սահակյանն այցելել է ՊԲ հյուսիսային զորամասեր

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. նոյեմբերի 29 – դեկտեմբերի 5, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *