Ռազմաշաբաթ. Հայաստան. նոյեմբերի 29 – դեկտեմբերի 5, 2015

Ադրբեջանական դիվերսիոն խումբը հետ է մղվել. հայկական կողմը 1 զոհ է տվել • Բակո Սահակյանն այցելել է ՊԲ զորամասեր • Հերքվել է ՊԲ գնդապետի զոհվելու մասին ապատեղեկատվությունը • ՊՆ-ում ամփոփվել է նոյեմբեր ամիսը • Ուսանողները կարող են ուսմանը զուգահեռ յուրացնել ռազմական գործը • Ստորագրվել է հայ-հունական պաշտպանական համագործակցության 2016թ. ծրագիրը • ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Իրանի նորանշանակ դեսպանին • ՀՀ ՊՆ-ում քննարկվել են հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցեր • ՆԱՏՕ-ն նոր առաքելություն է սկսելու Աֆղանստանում, որին մասնակցելու է նաև Հայաստանը • ՀԱՊԿ արտգործնախարարները քննարկել են ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող հարցեր • ԵԱՀԿ ներկայացուցիչները դիտարկել են Արցախի Ասկերանի ուղղությունը • Մահացել է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայող • Հայաստանում ՌԴ ռազմաբազայի դիպուկահարները վարժական հավաքներ են անցկացնում

ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացված խորհրդակցությունը

ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացված խորհրդակցությունը

• Դեկտեմբերի լույս 4-ի գիշերը Պաշտպանության բանակի՝ Թալիշի դիրքերի ուղղությամբ ադրբեջանական դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձը կանխելիս զոհվել է ՊԲ զինծառայող Էրիկ Գրիգորյանը։ Նա հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

• Դեկտեմբերի 5-ին Արցախի ղեկավար Բակո Սահակյանը ՊԲ հրամանատար,  գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանի ուղեկցությամբ այցելել է ՊԲ-ի՝ հյուսիսային զորամասեր, որոնցից մեկի դիրքերում է եղել նախօրեի դիվերսիան:

Արցախի ղեկավար Բակո Սահակյանը և պաշտպանության բանակի բարձրագույն հրամկազմի ներկայացուցիչները

Արցախի ղեկավար Բակո Սահակյանը և պաշտպանության բանակի բարձրագույն հրամկազմի ներկայացուցիչները ՊԲ հյուսիսայի զորամասեր այցի ժամանակ

• ՊԲ մամուլի ծառայությունը հերքել է ադրբեջանական ապատեղեկատվությունը, թե Ադրբեջանի ԶՈւ-ն հրետակոծել է հայկական դիրքը, ինչի հետևանքով զոհվել է նաև ՊԲ սպա, գնդապետ Ջալալ Հարությունյանը։ Ավելի ուշ ՊԲ մամուլի ծառայությունը հրապարակել է այդ ապատեղեկատվության մասին հենց գնդապետ Հարությունյանի մեկնաբանությունը՝ տեսաձայնագրությամբ։

• Նոյեմբերի 30-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, ինչի ընթացքում ամփոփվել է նոյեմբեր ամիսը, քննարկվել են առաջիկա անելիքները։ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանձնարարել է պահպանել զգոնությունը։

• ՀՀ զինված ուժերը սկսել են նոր ծրագիր, որով արական սեռի ուսանողները կարող են ուսմանը զուգահեռ յուրացնել ռազմական գործը և որպես սպա ծառայության անցնել զինված ուժերում: Ուսանողների առաջին խումբն արդեն ընտրվել է, ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում մեկնարկել է խմբի ուսումնառությունը:

• Նոյեմբերի 30-ին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը Հունաստանում այդ երկրի ՊՆ ներկայացուցիչների հետ ստորագրել է երկու երկրների ռազմական համագործակցության 2016 թվականի ծրագիրը:

Հայ-հունական պաշտպանական համագործակցության 2016թ. ծրագրի ստորագրումը

Հայ-հունական պաշտպանական համագործակցության 2016թ. ծրագրի ստորագրումը

• Դեկտեմբերի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին, ում հետ քննարկել է հայ-իրանական համագործակցությունը։

• Դեկտեմբերի 4-ին ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության և ՀՀ-ում ԱՄՆ առաքելության ներկայացուցիչներին։ Հանդիպման ընթացքում քննարկվել է պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան համագործակցությունը:

• Դեկտեմբերի 1-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ իրենք երկարաձգելու են Աֆղանստանում ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելությունը։ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալաբանդյանը վերահաստատել է, որ Հայաստանը շարունակելու է մասնակցել Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելություններին։

ՀԱՊԿ անդամ պետությունների արտգործնախարարների հանդիպումը՝ ՀՀ ԱԳ նախարարի գլխավորությամբ

ՀԱՊԿ անդամ պետությունների արտգործնախարարների հանդիպումը՝ ՀՀ ԱԳ նախարարի գլխավորությամբ

• Դեկտեմբերի 3-ին, ՀԱՊԿ արտգործնախարարները հանդիպել են Բելգրադում և քննարկել ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող հարցեր։

• Դեկտեմբերի 2-ին ԵԱՀԿ ներկայացուցիչները դիտարկել են Արցախի Ասկերանի ուղղությունը։ Դիտարկման ընթացքում կրակոցներ չեն արձանագրվել։

• Նոյեմբերի 28-ին ՀՀ քնչական կոմիտեն հայտնել է, որ սահմանապահ ուղեկալի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գևորգ Խաչատրյանը սահմանապահ վերակարգի ընթացքում ստացել է հրազենային վնասվածք և մահացել։ Նախնական տվյալներով՝ զինծառայողը հրազենային վնասվածքն ստացել է իրեն ամրակցված ինքնաձիգով։ Դեպքի մանրամասները պարզելու համար ընթանում է քննություն։

• Հայաստանում ՌԴ 102-րդ ռազմաբազայի շուրջ 100 նորակոչիկ զինծառայող դիպուկահարներ մեկամսյա վարժական հավաքներ են անցկացնում Հայաստանի «Կամխուդ» զորավարժարանում:

Ռազմաշաբաթը նաև՝

Ադրբեջանում

Թուրքիայում

Իրանում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *