Ադրբեջանական ապատեղեկատվությունը հերքվել է․ Ջալալ Հարությունյանի մեկնաբանությունը (վիդեո)

Պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը հերքել է այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ադրբեջանական Oxu լրատվական գործակալության տարածած այն լուրը, թե երեկ Ադրբեջանի ԶՈւ հրետանին անօդաչու թռչող սարքի համակարգմամբ հրետակոծել է հայկական դիրքերը՝ պատճառելով մեծաթիվ կորուստներ:

Կադր՝ ադրբեջանական ԱԹՍ-ի նկարահանումից

Կադր՝ ադրբեջանական ԱԹՍ-ի նկարահանումից

Ադրբեջանական լրատվական գործակալությունը նաև նշել է, թե հրետակոծման ժամանակ զոհվել է հայկական զորամասերից մեկի հրամանատարի տեղակալ, գնդապետ Ջալալ Հարությունյանը, ինչին ի պատասխան՝ «Այսօր» լրատվաթերթի հետ զրույցում ՊԲ մամուլի խոսնակը նշել է. «Ովքեր այդքան ուզում են սպանել Ջալալ Հարությունյանին, խորհուրդ կտամ այսօր՝ երեկոյան, միացնել Արցախի հեռուստատեսությունը. գնդապետն ուղիղ եթերով խոսելու է»:

Լրացում․ ՊԲ մամուլի ծառայությունը հրապարակել է գնդապետ Ջալալ Հարությունյանի մեկնաբանությունը՝ իր զոհվելու վերաբերյալ կեղծ լուրի մասին։

Նշենք, որ իր նյութին կից Oxu-ն տարածել էր նաև ԱԹՍ-ի նկարահանման տեսանյութը, որի կոորդինատներից երևում է՝ խոսքը հայ-ադրբեջանական շփման գծի հյուսիսարևելյան հատվածի (Թալիշ) մասին է, և նկարահանումն իրականացվել է երեկ՝ դեկտեմբերի 4-ին, 15։17-15։47-ի ժամանակահատվածում:

Ադրբեջանական կողմի տարածած ապատեղեկատվությունը Facebook սոցիալական կայքում հերքել է նաև ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով. «Հերթական անգամ ադրբեջանական քարոզչամեքենան կեղծ լուրեր է տարածել, որում նշում է հստակ անուններ: Այդ ամենը լիարժեք կեղծիք է, որին ԼՂՀ ՊԲ-ը մանրամասն կանդրադառնա: Սակայն դրված տեսանյությում նրանք փաստորեն խոստովանում են իրենց խախտումները, որի համար ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությունը դեռ պատասխանատվություն է կրելու, բոլոր ձևերով: Ինչպես արդեն նշել եմ այս ամենը արվում է նաև, ՀՀ-ում ընտրությունների ժամանակ, իրավիճակը ապակայունացնելու նպատակով»:

Հիշեցնենք, որ երեկ՝  դեկտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը՝  4:30-ի սահմաններում, նույն ուղղությամբ հակառակորդի իրականացրած դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձը կանխելիս զոհվել է ՊԲ զինծառայող, Էրիկ Էդիկի Գրիգորյանը (ծնված 1995 թ.): Իսկ Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հայտարարել է, թե հայկական կողմն է դիվերսիա իրականացրել, ինչի հետևանքով ադրբեջանական բանակի ենթասպա է վիրավորվել:

2 responses to “Ադրբեջանական ապատեղեկատվությունը հերքվել է․ Ջալալ Հարությունյանի մեկնաբանությունը (վիդեո)

  1. Pingback: Բակո Սահակյանն այցելել է ՊԲ հյուսիսային զորամասեր | Ռազմ.info

  2. Pingback: Առաջնագծում Ադրբեջանի ԶՈւ ավագ լեյտենանտ է սպանվել, 2 զինծառայող էլ՝ վիրավորվել | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *