Daily Archives: Դեկտեմբեր 15, 2015

Իսպանիան իր ՀՕՊ համակարգերը առնվազն ևս մեկ տարի պահելու է Թուրքիայում

Իսպանիայի զինված ուժերի Patriot ՀՕՊ համակարգի արձակման կայանը՝ Ադանայի օդային տարածքը հսկելիս. (արխիվ) Դեկտեմբեր 15, 2015 21:16 | RAZM.INFO - Իսպանիան որոշել է մեկ տարի ևս Թուրքիայում պահել իր 2 միավոր Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը և սպասարկող 130-հոգանոց անձնակազմը: Համակարգերն օգտագործվում են Թուրքիայի` Սիրիայի և Իրաքի հետ օդային սահմանների պաշտպանության համար: Continue reading

Թուրքիան ստացել է 3-րդ A400M բեռնատար ինքնաթիռը

A400M. Թուրքիայի ԶՈւ Դեկտեմբեր 15, 2015 20:07 | RAZM.INFO - Եվրոպական Airbus Space & Defense ընկերությունը Թուրքիային տրամադրել է պայմանագրով նախատեսված 10 A400M բեռնատար ինքնաթիռներից երրորդը, որը պետք է Թուրքիային հանձնվեր դեռևս 2015-ի մայիսին: Continue reading

ԱՄՆ պաշտպանության նախարարն այցելել է Թուրքիա

ԱՄՆ ռազմաօդային ուժերի F-15C կործանիչն «Ինջիրլիք» ռազմաբազայում Դեկտեմբեր 15, 2015 17:35 | RAZM.INFO - Դեկտեմբերի 15-ին ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարտերն այցելել է Թուրքիա, շրջել «Ինջիրլիք» ռազմաբազայում, հանդիպել ամերիկացի զինծառայողներին: Continue reading

Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ ստեղծվել է ահաբեկչության դեմ պայքարի կոալիցիա

Սաուդյան Արաբիայի զինված ուժեր Դեկտեմբեր 15, 2015 16:40 | RAZM.INFO - Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ 34 մուսուլմանական երկրներ ահաբեկչության դեմ պայքարելու նպատակով կոալիցիա են ստեղծել: Ռազմական գործողությունները համակարգելու համար միացյալ շտաբը տեղեկայվելու է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիյադում: Continue reading

ՌԴ ԶՈւ 201-րդ ռազմաբազայի մոտոհրաձգային գունդը վերատեղակայվել է Դուշանբեում

ՌԴ 201-րդ ռազմաբազան Տաջիկստանի Կուլյաբ քաղաքում Դեկտեմբեր 15, 2015 16:15 | RAZM.INFO - Տաջիկստանում տեղակայված ռուսաստանյան 201-րդ ռամաբազայի 149-րդ մոտոհրաձգային գունդը Խաթլոնի շրջանից վերատեղակայվել է մայրաքաղաք Դուշանբեում և արվարձանում գտնվող «Լյաուր» զորավարժարանում։ Continue reading

[Լրացված] Դիարբեքիրում շարունակվում են թուրք-քրդական ուժեղ բախումները. կան զոհեր

Բախումներ թուրքական ոստիկանության և քուրդ բնակչության միջև Դիրաբեքիրում. 14.12.2015 թ. Դեկտեմբեր 15, 2015 15:36 | RAZM.INFO - Դեկտեմբերի 14-ին Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր քաղաքի բնակչությունը բողոքի ցույց էր սկսել` Դիարբեքիր նահանգի Սուր  գավառում փողոց դուրս գալու արգելք սահմանելու դեմ: Թուրքական ոստիկանության հետ բախումներում սպանվել էր 2 մարդ, ևս 4-ը` վիրավորվել: Continue reading

Ադրբեջանական բանակում արձանագրվել է հերթական կորուստը

հերթական կորուստը ադրբեջանական բանակում Դեկտեմբեր 15, 2015 10:36 | RAZM.INFO - Դեկտեմբերի 14-ին հայ-ադրբեջանական սահմանի շփման գծում հայկական կողմի կրակոցից սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Ռեհիմլի Նիհաթ Իլթիֆաթ  օղլուն (Rəhimli Nihad İltifat oğlu): Այս մասին դեկտեմբերի 15-ին հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքում: Continue reading