Ադրբեջանական բանակում արձանագրվել է հերթական կորուստը

Դեկտեմբերի 14-ին հայ-ադրբեջանական սահմանի շփման գծում հայկական կողմի կրակոցից սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Ռեհիմլի Նիհաթ Իլթիֆաթ  օղլուն (Rəhimli Nihad İltifat oğlu): Այս մասին դեկտեմբերի 15-ին հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքում:

Մինչ Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը, սակայն, ադրբեջանցի սպանված զինծառայողի մասին տեղեկությունը հայտնի էր դարձել համացանցի ադրբեջանցի օգտատերերի գրառումներից, ինչն էլ հավանաբար Ադրբեջանի ՊՆ-ին ստիպել է հայտնել այս կորստի մասին: Գրառումներում նշվում է, որ զինծառայողը եղել է Ադրբեջանի Շիրվան (2008-ից՝ Ալի Բայրամլի) քաղաքի մերձակա գյուղերից և սպանվել է հայկական կողմի դիպուկահարի կրակից:

Հավելենք, որ 2015-ին սա Ադրբեջանի զինված ուժերում և պաշտպանական համակարգի այլ կառույցներում տեղ գտած և հայտնի դարձած 86-րդ դեպքն է, որն արձանագրել է Ռազմինֆոն։

3 responses to “Ադրբեջանական բանակում արձանագրվել է հերթական կորուստը

  1. Pingback: Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է հայկական գնդակից սպանված հերթական զինծառայողի մասին | Ռազմ.info

  2. Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. 13 – 19 դեկտեմբերի, 2015 | Ռազմ.info

  3. Pingback: Ադրբեջանական զինուժի կորուստները 2015-ի դեկտեմբերին. Razm.info | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *