[Լրացված] Դիարբեքիրում շարունակվում են թուրք-քրդական ուժեղ բախումները. կան զոհեր

Դեկտեմբերի 14-ին Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր քաղաքի բնակչությունը բողոքի ցույց էր սկսել` Դիարբեքիր նահանգի Սուր  գավառում փողոց դուրս գալու արգելք սահմանելու դեմ: Թուրքական ոստիկանության հետ բախումներում սպանվել էր 2 մարդ, ևս 4-ը` վիրավորվել: Թուրքական «Իհլաս հաբեր» լրատվական գործակալության փոխանցմամբ` բախումները շարունակվում են նաև այսօր` դեկտեմբերի 15-ին, ինչի պատճառով Դիարբեքիրը «ռազմադաշտի է նմանվել»: Ոստիկանության զինծառայողների շարքում ևս վիրավորներ կան:

Բախումներ թուրքական ոստիկանության և քուրդ բնակչության միջև Դիարբեքիրում. 14.12.2015 թ.

Բախումներ թուրքական ոստիկանության և քուրդ բնակչության միջև Դիարբեքիրում. 14.12.2015 թ.

Նշվում է, որ մի քանի շաբաթ առաջ Սուր գավառում փողոց դուրս գալու արգելք սահմանելուց մինչ օրս սպանվել է երկու, վիրավորվել` 17 ոստիկան: Դեկտեմբերի 14-ի բախումները Դիարբեքիր քաղաքում սկսվել են, երբ քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» և «Ժողովրդավարական տարածաշրջանների» կուսակցությունները բողոքի ցույց են սկսել` ցանկանալով երթով շարժվել դեպի Սուր գավառ, սակայն երթին միջամտել է թուրքական ոստիկանությունը:

Լրացում. Թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը հայտնում է, որ Դիարբեքիրում շարունակվող բախումների հետևանքով այսօր` դեկտեմբերի 15-ին, սպանվել է 3, վիրավորվել ևս 3 ոստիկանության հատուկջոկատային: Ըստ տեղեկության` քուրդ զինյալները պայթեցրել են ոստիկանական զրահամեքենան:

Նշենք նաև, որ թուրքական «Իհլաս հաբեր» լրատվական գործակալության` ավելի վաղ հայտնած տեղեկության համաձայն` Սուր գավառում դեկտեմբերի 13-ին բախումների արդյունքում վիրավորվել էր երկու ոստիկան:

«Դողան» լրատվական գործակալությունն ավելի վաղ հաղորդել էր, որ Սուր գավառում քուրդ զինյալները կրակել են թուրքական ոստիկանների ուղղությամբ, ինչի հետևանքով սպանվել է մեկ, վիրավորվել՝ ևս մեկ հատուկջոկատային։

Հիշեցնենք, որ թուրք-քրդական բախումները սաստկացան, երբ 2015-ի հուլիսի 23-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների կրակոցների հետևանքով զոհվեց Թուրքիայի ԶՈւ 1 ենթասպա, ևս 4 զինծառայողներ վիրավորվեցին։

Այս դեպքից հետո թուրքական կառավարությունը կարճ ժամանակով գործողություններ սկսեց ԻՊ-ի դեմ, միաժամանակ իսլամիստ ահաբեկիչների դեմ պայքարի պատրվակով անմիջապես անցավ քրդերի դեմ պայքարին` ավիահարվածներ հասցնելով Իրաքում PKK-ի դիրքերին, ինչպես նաև գործողություններ սկսելով Թուրքիայի ներսում:

2 responses to “[Լրացված] Դիարբեքիրում շարունակվում են թուրք-քրդական ուժեղ բախումները. կան զոհեր

  1. Pingback: Թուրքիայի զինուժը տանկեր է կենտրոնացնում երկրի հարավային քրդաբնակ շրջաններում | Ռազմ.info

  2. Pingback: Թուրքիայի արևելքում քրդերի դեմ պայքարում է շուրջ 10 հազար զինվորական` 14 գեներալի գլխավորությամբ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *