Ռազմաշաբաթ. Ադրբեջան. նոյեմբերի 29 – դեկտեմբերի 5, 2015

Նոյեմբերի 30-ին հայկական գնդակից սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող • Հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ՝ մահացած ևս մեկ զինծառայողի մասին • Ադրբեջանի զինված ուժերի փոխգնդապետ է մահացել • Առաջնագծում Ադրբեջանի ԶՈւ երկու զինծառայող է վիրավորվել • Վրաստանի պաշտպանության նախարարը հանդիպումներ է ունեցել Ադրբեջանում

Ենթասպա Ֆարիզ Նովրուզովի հուղարկավորությունը

Ենթասպա Ֆարիզ Նովրուզովի հուղարկավորությունը

• Նոյեմբերի 30-ին, Ադրբեջանի ՊՆ տվյալներով, հայկական կողմի կրակոցից սպանվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Իսմայիլով Էլշան Այդըն օղլուն։

• Նոյեմբերի 30-ին հայկական գնդակից մահացել է Ադրբեջանի ԶՈւ ևս մեկ զինծառայող՝ ենթասպա Նովրուզով Ֆարիզ Էլլաբաս օղլուն։ Նրա մասին տեղեկությունը Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է այն բանից հետո, և զոհի մասին հայտնի է դարձել լրատվամիջոցներին։

• Նոյեմբերի 30-ին հայկական գնդակից Ադրբեջանի ԶՈւ ևս մեկ զինծառայող վիրավորվել է։ Վիրավոր պայմանագրային զինծառայողի անունը, սակայն, Ադրբեջանի ՊՆ-ն չի հայտնել։

• Նոյեմբերի 29-ին արյան բարձր ճնշումից մահացել է Ադրբեջանի ԶՈւ՝ Բալականի (Ադրբեջանի հյուսիսում) ավիացիոն ուսումնական կենտրոնի տնօրեն, ռազմական օդաչու, փոխգնդապետ Մահյադդին Սուլեյմանովը։

• Դեկտեմբերի 2-ին Վրաստանի պաշտպանության նախարարն այցելել է Ադրբեջան և հանդիպել այդ երկրի նախագահին, պաշտպանության նախարարին և վարչապետին։ Կողմերը նշում են, որ այցի նպատականը երկու երկրների միջև ռազմական համագործակցության խորացումն էր։

Ռազմաշաբաթը նաև՝

Հայաստանում

Թուրքիայում

Իրանում

One response to “Ռազմաշաբաթ. Ադրբեջան. նոյեմբերի 29 – դեկտեմբերի 5, 2015

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Իրան. նոյեմբերի 29 – դեկտեմբերի 5, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *