Ռազմաշաբաթ. Իրան. նոյեմբերի 29 – դեկտեմբերի 5, 2015

Իրանի ՀՕՊ ստորաբաժանումները զորավարժություն են անցկացրել • Իրանը կարող է դիտորդ պետություն դառնալ ՀԱՊԿ-ում • Ռուսաստանը սկսել է Իրանին փոխանցել Ս-300 զենիթահրթիռային համակարգեր • Իրանը փոխարինել է Արաբական ծովում հերթապահող իր ռազմանավերը • ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Իրանի նորանշանակ դեսպանին։

Իրանի զինված ուժերի «Մերսադ» ՀՕՊ համակարգը՝ «Շահին» հրթիռներով. լուսանկարը «Ֆարս» գործակալությունից

Իրանի զինված ուժերի «Մերսադ» ՀՕՊ համակարգը՝ «Շահին» հրթիռներով. լուսանկարը «Ֆարս» գործակալությունից

• Իրանի բանակի ՀՕՊ ստորաբաժանումները երկրի հարավարևելյան շրջաններում անցկացրել են զորավարժություն, որի ժամանակ մարզել են հավանական հակառակորդի թևավոր հրթիռներից պաշտպանությունը:

• ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի ղեկավար Սերգեյ Նարիշկինը հայտնել է, որ քննարկվելու է Իրանին ՀԱՊԿ ԽՎ-ում որպես դիտորդ-պետություն ներգրավելու հնարավորությունը:

• Դեկտեմբերի 3-ին ՌԴ նախագահի` ռազմատեխնիկական համագործակգության հարցերով օգնականը հայտարարել է, որ Ռուսաստանը սկսել է Իրանին փոխանցել Ս-300 զենթիահրթիռային համակարգեր:

• Իրանի ԶՈւ ռազմածովային ուժերի 37-րդ նավատորմիղը՝ կազմված էսկադրային ականակիր «Սաբալան» և թիկունքային ապահովման «Թունբ» ռազմանավերից, ուղևորվել է Արաբական ծով, որտեղ իրականացնելու է հերթապահություն՝ փոխարինելով այնտեղ հերթապահությունն ավարտած 36-րդ նավատորմիղին:

• Դեկտեմբերի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությունը և տարածաշրջանային խնդիրներ։

Ռազմաշաբաթը նաև՝

Հայաստանում

Ադրբեջանում

Թուրքիայում

2 responses to “Ռազմաշաբաթ. Իրան. նոյեմբերի 29 – դեկտեմբերի 5, 2015

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. նոյեմբերի 29 – դեկտեմբերի 5, 2015 | Ռազմ.info

  2. Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. նոյեմբերի 29 – դեկտեմբերի 5, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *