Իրաքի կառավարությունը Թուրքիայից պահանջում է պահպանել բարիդրացիական հարաբերությունները, հարգել Իրաքի ինքնիշխանությունը և դուրս բերել նախօրեին Իրաք ուղարկած շուրջ 150 հատուկջոկատայիններին և զրահատեխնիկան: Այս մասին հայտնում է Իրաքի կառավարության կայքը:
Իրաքի կառավորթւյան տարածած հաղորդագրությունում նշվում է, որ Թուրքիան՝ Իրաքի զորքերին մարզելու պնդումներից ելնելով՝ շուրջ մեկ գումարտակ, ինչպես նաև տանկեր ու հրետանի է տեղակայել Իրաքի տարածքում՝ առանց այդ երկրի իշխանությունների թույլտվության: «Դա Իրաքի ինքնիշխանության կոպիտ խախտում է», — նշված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին Թուրքիայի զինված ուժերը շուրջ 150-հոգանոց հատուկջոկատայինների գումարտակ, ինչպես նաև տանկեր էին տեղակայել Իրաքի Մոսուլ քաղաքի մոտակայքում՝ քրդական ինքնավարության Փեշմերգե զինված ուժերին, ինչպես նաև Իրաքի կառավարական ուժերին մարզելու պատրվակով:
Հավելենք, որ օրերս Իրաքի վարչապետ Հեյդար Ալ-Աբադին հայտարարել էր, որ Իրաքը ոչ մի պետությունից չի խնդրել ցամաքային ուժեր ուղարկել, և նման գործողությունը կդիտվի որպես «թշնամական ակտ»։
Pingback: Իրաքյան Քրդստանի նախագահն ու պաշտպանության նախարարն այցելելու են Թուրքիա | Ռազմ.info
Pingback: ԱՄՆ-ն դեմ է առանց Իրաքի համաձայնության այդ երկիր զորք մտցնելուն | Ռազմ.info
Pingback: Իրաքյան Քրդստանի ղեկավարը հանդիպել է Թուրքիայի նախագահին և վարչապետին | Ռազմ.info
Pingback: Զորքերն Իրաքից դուրս բերելը քննարկման առարկա չէ. Էրդողան | Ռազմ.info
Pingback: ԻՊ գրոհայինների հրթիռակոծությունից Իրաքում վիրավորվել է 4 թուրք զինծառայող | Ռազմ.info
Pingback: Թուրքիան դուրս է բերում զորքն Իրաքի Մոսուլ քաղաքի շրջակայքից | Ռազմ.info
Pingback: ԻՊ-ն հարձակվել է Իրաքի «Բեշիքա» ռազմական ճամբարի թուրքական ուժերի վրա | Ռազմ.info