Ռուսաստանյան «Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի» (ЦАМТО) տրամադրած տեղեկություններով՝ 2007-2014 թթ. սովորական սպառազինության ներկրման փաստացի ծավալներով առաջին հորիզոնականում Հնդկաստանն է` շուրջ 41 մլրդ ամերկյան դոլարի սպառազինության ներկրմամբ: Կենտրոնի զեկույցում նշվում է, որ 2007-2014 թթ. Թուրքիան ներկրել է12 մլրդ 177 մլն ամերիկյան դոլարի ռազմական նշանակության արտադրանք՝ սպառազինության ներկրման համաշխարհային շուկայում զբաղեցնելով 8-րդ հորիզոնականը:
Ստորև ներկայացնում ենք 2007-2014 թթ. ռազմական նշանակության արտադրանքների ներկրման փաստացի ծավալներով աշխարհում առաջատար 10 երկրների ցուցակը:
1. | Հնդկաստան | 40,884 մլրդ $ | |
2. | Սաուդյան Արաբիա | 24,783 մլրդ $ | |
3. | ԱՄՆ | 24,750 մլրդ $ | |
4. | ԱՄԷ | 21,963 մլրդ $ | |
5. | Ավստրալիա | 21,767 մլրդ $ | |
6. | Հարավային Կորեա | 15,766 մլրդ $ | |
7. | Մեծ Բրիտանիա | 15,573 մլրդ $ | |
8. | Թուրքիա | 12,177 մլրդ $ | |
9. | Պակիստան | 11,660 մլրդ $ | |
10. | Իրաք | 11,384 մլրդ $ |
2007-ից 2014 թթ. ռազմական նշանակության արտադրանքներ ներկրել են 156 երկիր (2014-ին` 115 երկիր): Ընդհանուր առմամբ, նշված տարիների ընթացքում ռազմական նշանակության արտադրանքների ներկրման համաշխարհային ծավալը 440 մլրդ 309 մլն ամերիկյան դոլար է:
Միայն 2014-ի արդյունքերով` ռազմական նշանակության արտադրանքների ներկրման ծավալով համաշխարհային 10 խոշորագույն երկրներն են.
1. | Հնդկաստան | 8,506 մլրդ $ | |
2. | Սաուդյան Արաբիա | 7,814 մլրդ $ | |
3. | Թայվան | 4,199 մլրդ $ | |
4. | Ավստրալիա | 3,371 մլրդ $ | |
5. | Մեծ Բրիտանիա | 2,928 մլրդ $ | |
6. | Արաբական Միացյալ Էմիրություններ | 2,746 մլրդ $ | |
7. | Իրաք | 2,649 մլրդ $ | |
8. | Ալժիր | 2,626 մլրդ $ | |
9. | Թուրքիա | 2,307 մլրդ $ | |
10. | Ինդոնեզիա | 2,106 մլրդ $ |
Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. 20 – 26 դեկտեմբերի, 2015 | Ռազմ.info
Pingback: Թուրքիան 2015-ին արտահանել է 1,655 մլրդ դոլարի ռազմական արտադրանք | Ռազմ.info