Կաբարդինո-Բալկարիայում սպանվել է 3 զինյալ

Կաբարդինո-Բալկարիայի Չեգեմսկի շրջանում ուժայինները փորձել են ստուգման համար ավտոմեքենա կանգնեցնել, սակայն մեքենայի ուղևորները սկսել են կրակել իրավապահների վրա։ Փոխհրաձգության ժամանակ սպանվել է 3 զինյալ։ Այս մասին տեղեկացնում է «Կովկասյան հանգույց» լրատվակայքը։

Ինչպես հաղորդվում է սպանվել է 3 տղամարդ։ Բոլորն էլ Կաբարդինո-Բալկարիայի բնակիչներ են։ Միջադեպի հետևանքով ուժայինների թվում տուժածներ չկան։ Սպանվածներից մեկը՝ 1989 թվականին ծնված Նազիր Տոխովը, պատրաստություն է անցել Սիրիայում զինյալների համար հատուկ լագերում և մասնակցել է այնտեղ ընթացող մարտական գործողություններին։ Այս մասին տեղեկացրել է ՌԴ հակաահաբեկչական հանձնաժողովը։

Նշվում է նաև, որ Տոխովը հանձնարարություն է ստացել Սիրիայում և վերադարձել Կաբարդինո-Բալկարիա։ Վերջինս այստեղ հավաքել է ավելի վաղ դատապարտվածներին և զինված խմբավորում ստեղծել՝ Հյուսիսային Կովկասում ահաբեկչություններ իրականացնելու համար։

Հավելենք, որ վերջին մի քանի օրը հանգիստ չէր նաև Հյուսիսային Կովկասի մեկ այլ հանրապետությունում՝ Դաղստանում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *