ՀՀ նախագահն այցելել է ԶՈւ հյուսիսարևելյան դիրքեր

Հայաստանի նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ այսօր՝ դեկտեմբերի 31-ին, այցելել է հանրապետության հյուսիս-արևելյան հատվածի սահմանագիծը

պահող պաշտպանական տեղամասերից մեկը: Նախագահը հանդիպել է մարտական դիրքում ծառայությունն անցկացնող զինվորների և հրամանատարների հետ, շրջայց կատարել մարտական հենակետում և ծանոթացել ծառայության անցկացման, ինչպես նաև զինվորների կենցաղային պայմաններին:

ՀՀ նախագահի այցը զինված ուժերի հյուսիսարևելյան առաջնագիծ

ՀՀ նախագահի այցը զինված ուժերի հյուսիսարևելյան առաջնագիծ

Նախագահը ծառայության ընթացքում իրենց անձնվիրությամբ և խիզախությամբ աչքի ընկած զինծառայողներին՝ մի խումբ սպաների և զինվորների հանձնել է նվերներ:

Սերժ Սարգսյանը տոնական սեղանի շուրջ զրուցել է զինծառայողների հետ, շնորհավորել Հայոց բանակի բոլոր զինծառայողներին գալիք տոների կապակցությամբ, հղել բարեմաղթանքներ և շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար:

Իր շնորհավորական խոսքում Նախագահը կարևորել է մեր Հայրենիքի սահմանները հատկապես առաջնագծում պաշտպանող զինվորների ծառայությունը, ընդգծելով, որ մեր ողջ ժողովուրդը հպարտանում է նրանցով ու մեր զինվորների հետ է՝ բոլոր նրանց, ովքեր մեծ պատվով ու պատասխանատվությամբ, նաև կյանքի գնով պաշտպանում են մեր պետությունը: Նախագահ Սարգսյանը զինծառայողներին մաղթել է տոկունություն և խաղաղ ծառայություն:

Նախագահն այցելել է նաև սահմանամերձ Բերդավան համայնք, հանդիպել բնակիչների հետ, շնորհավորել նրանց գալիք տոների կապակցությամբ, զրուցել բնակիչներին հուզող և հետաքրքող հարցերի շուրջ:

15342_b 15346_b 15348_b 15351_b

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *