Գերմանիան ևս 4 կործանիչ-ռմբակոծիչ կուղարկի Թուրքիա՝ ԻՊ դեմ պայքարին ներգրավելու համար

Գերմանիան հունվարի 5-ին Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում ներգրավվելու է ևս 4 կործանիչ-ռմբակոծիչ։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի ռազմաօդային ուժերի խոսնակը։Դեկտեմբերի 24-ին այս մասին փոխանցել է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում անելով գերմանական dpa լրատվական գործակալությունը։

Գերմանիայի ՌՕՈւ Tornado մարտական ինքնաթիռը

Գերմանիայի ՌՕՈւ Tornado մարտական ինքնաթիռը

Ինքնաթիռները Գերմանիայի հյուսիսում և արևմուտքում տեղակայված ՆԱՏՕ-ի 2 ավիաբազաներից տեղափոխվելու են Թուրքիայի «Ինջիրլիք» ավիաբազա։ Որոշման իրականացման դեպքում ԻՊ դեմ կռվող գերմանական կործանիչների թիվը կհասնի 6-ի։

Հիշեցնենք, որ ևս 2 կործանիչ նույն նպատակով Բունդեսթագի (Գերմանիայի խորհրդարան) որոշմամբ «Ինջիրլիք» է տեղափոխվել դեկտեմբերի կեսերին։

Նշենք, որ դեկտեմբերի 4-ի որոշմամբ՝ բացի այս կործանիչներից ԻՊ դեմ միջազգային կոալիցիայի կազմում  նախատեսվում էր վերգրավել նաև գերմանական 1 ֆրեգատ՝ ֆրանսիական Charles de Gaulle ավիակիրը պաշտպանելու համար, 1 միավոր բեռնատար-լիցքավորող ինքնաթիռ ու 1200 հոգանոց անձնակազմ։

Նախատեսված է ինքնաթիռները Թուրքիայում թողնել 1 տարով, սակայն ժամկետը կարող է երկարաձգվել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *