Դեկտեմբերի 26-ին Իրանը Հորմուզի նեղուցում հրթիռային կրակով վարժանքներ է սկսել այն պահին, երբ այդտեղով նավարկելիս է եղել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարին մասնակցելու նպատակով Պարսից ծոցում տեղակայված ամերիկյան «Հարրի Թրումեն» ավիակիրը։
Այս մասին հայտնում է ամերիկյան NBC հեռուստաընկերության կայքը՝ հավելելով, որ իր աղբյուրների համաձայն՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հրթիռներ է ուղարկել ավիակիրից 1,5 կմ հեռավորությամբ, որին մոտ նավարկել են նաև նաև ֆրանսիական քրեգատ, ամերիկյան Buckley էսկադրոնային ականակիր նավը (էսմինեց) և առևտրային նավեր։
Նույն աղբյուրի պնդմամբ ամերիկյան նավերը կրակի սկսվելու պահին եղել են ծովային միջանցքի միջազգային ջրերում, երբ իրանական կողմը ռադիոյով հաղորդել է վարժանքներ սկսելու մասին ու անմիջապես մի քանի չկառավարվող հրթիռ ուղարկել։ NBC-ն նաև հատուկ շեշտել է, որ հրթիռներն արձակվել են ոչ անմիջապես նավերի ուղղությամբ, և հստակ է եղել, որ վերոնշյալ ամերիկյան և ֆրանսիական նավերն իրանցիների թիրախը չեն եղել։
Եվ այնուամենայնիվ, ամերիկյան կողմն իրանական այս գործողությունը որակել է սադրիչ և խիստ վտանգավոր։
Նշենք, որ ամերիկյան կողմի՝ միջադեպի վերաբերյալ մենաբանություններին անդրադարձել է նաև իրանական «Ֆարս» լրատգական գործակալությունը՝ նշելով, որ դրանից հետո իրանական և ամերիկյան կողմերը կապ չեն հաստատել և նավերը շարունակել են իրենց ճանապարհը։