Daily Archives: Հունվար 18, 2016

Գնումների գործընթացում նվազել են կոռուպցիոն ռիսկերը. Սեյրան Օհանյան

ՀՀ ԶՈւ նյութատեխնիկական ապահովմանը նվիրված խորհրդակցություն ՀՀ պաշտպանության նախարարությունում Հունվար 18, 2016 18:13 | RAZM.INFO - Հունվարի 18-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է խորհրդակցություն` նվիրված զինված ուժերի նյութատեխնիկական ապահովման ու գնումների կազմակերպման հարցերին: Continue reading

ՆԱՏՕ-ն անհանգստացած է Թուրքիայի`հարձակողական հրթիռային տեխնիկա ձեռք բերելու մտադրությամբ

Իսպանիայի զինված ուժերի Patriot ՀՕՊ համակարգի արձակման կայանը՝ Ադանայի օդային տարածքը հսկելիս. (արխիվ) Հունվար 18, 2016 17:35 | RAZM.INFO - Թուրքիայի ղեկավարությունը հայտարարել էր, որ պատրաստվում է սեփական ՀՕՊ համակարգ արտադրել արտադրել և շահագործել: Թուրքիայում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներից մեկը հայտնել է, որ այդ երկիրը, լինելով Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ, գտնվում է կառույցի «անվտանգության հովանոցի» ներքո, և իրենք չեն տեսնում նոր հարձակողական սպառազինություն ձեռք բերմանն ուղղված քայլերի անհարժեշտությունը: Continue reading

Թուրքիայի արևելքում սպանվել է թուրքական ոստիկանության 3 հատուկջոկատային

Պայթյուն Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Չընար քաղաքի ոստիկանական բաժանմունքի մոտ Հունվար 18, 2016 16:30 | RAZM.INFO - Հունվարի 18-ին «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK)  զինյալները Թուրքիայի հարավարևելյան Շրնաք նահանգում թուրքական ոստիկանության հատուկջոկատայիններ տեղափոխող զրահամեքենա են պայթեցրել, ինչի հետևանքով սպանվել է առնվազն 3, վիրավորվել` 4 ոստիկան: Continue reading

ՀԱՊԿ-ը կարող է ռազմաքաղաքականից վերածվել ունիվերսալ միջազգային կազմակերպության

Հայաստանյան խաղաղապահ զորախումբը ՀԱՊԿ-ում Հունվար 18, 2016 16:20 | RAZM.INFO - Ռուսաստանը նախատեսում է զարգացնել իր հարաբերությունները մի շարք միջազգային կազմակերպությունների հետ, իսկ ՀԱՊԿ-ը դարձնել ունիվերսալ միջազգային կազմակերպություն: Այս մասին նշված է Ռուսաստանի անվտանգության խորհրդի տարածած հաղորդագրության մեջ: Continue reading

Մեծ Բրիտանիան կրկին պատրաստվում է արդիականացնել իր Challenger 2 տանկերը

Բրիտանական Challenger-2 (Չելենջեր-2) հիմնական մարտական տանկը Իրաքում Հունվար 18, 2016 15:53 | RAZM.INFO - Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության  Defence Equipment & Support Оrganization (DE&S) գնումների գործակալությունը 2015-ի դեկտեմբերին հրապարակել էր  բանակի հիմնական տանկի՝ Challenger 2-ի արդիականացման ծրագրի մրցույթի նախաորակավորման հարցաթերթիկ: Continue reading

[Լրացում] Սիրիայից արձակված արկերն ընկել են Թուրքիայի տարածքում. կան տուժածներ

Սիրիայից արձակված 3 արկերից մեկն ընկել է Թուրքիայի հարավային Քիլիս քաղաքի դպրոցներից մեկի բակում Հունվար 18, 2016 15:49 | RAZM.INFO - Հունվարի 18-ի առավոտյան Սիրիայի հյուսիսից արձակված 3 արկ ընկել են Թուրքիայի հարավարևմտյան Քիլիս նահանգի համանուն քաղաքի կենտրոնում: Արկերից մեկն ընկել է դպրոցի տարածքում, ինչի հետևանքով նախնական տվյալներով սպանվել է 1, վիրավորվել` 3 մարդ: Continue reading

Սիրիայում մարտերի ժամանակ սպանվել է երկու պանկիսցի

Խալացանին Ախմետի շրջանի գյուղերից է՝ Պանկիսիի կիրճում Հունվար 18, 2016 15:13 | RAZM.INFO - Հունվարի 18-ին վրաստանյան «Կախեթի տեղեկատվական կենտրոն» գործակալությունը հայտնել է, որ Վրաստանի Պանկիսի կիրճից ևս 2 հոգի սպանվել են Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շարքերում մարտնչելու ժամանակ։ Continue reading

ԱՄՆ-ն ուկրաինական բանակին փոխանցել է 23 մլն դոլարի օգնություն

Միացյալ Նահանգների՝ Ուկրաինային տրամադրած Humvee զրահամեքենաների առաջին խմբաքանակը Հունվար 18, 2016 13:07 | RAZM.INFO - ԱՄՆ-ն Ուկրաինային փոխանցել է շուրջ 21 միլիոն դոլարին համարժեք անվտանգ ռադիոկապի միջոցներ, ինչպես նաև  2 միլիոն դոլարի բժշկական սարքավորումներ, որոնք հնարավորություն կտան մարտի դաշտում արագ բժշկական օգնություն ցույց տալ վիրավորներին:  Continue reading