ԱՄՆ-ն Ուկրաինային փոխանցել է շուրջ 21 միլիոն դոլարին համարժեք անվտանգ ռադիոկապի միջոցներ, ինչպես նաև 2 միլիոն դոլարի բժշկական սարքավորումներ, որոնք հնարավորություն կտան մարտի դաշտում արագ բժշկական օգնություն ցույց տալ վիրավորներին:
Այս մասին հունվարի 17-ին հայտնել է Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունը:
Վերոնշյալ սարքավորումները տրամադրվելու են ուկրաինական բանակի ստորաբաժանումներին, որոնց Յավորով և Խմելնիցկի քաղաքներում մարզում են ամերիկացի հրահանգիչները:
Ինչպես նշված է դեսպանատան տարածած հաղորդագրությունում, սա դեռևս 2015-ի մարտին հայտնի դարձած ԱՄՆ-ի՝ Ուկրաինային տրամադրելիք 75 միլիոն ամերիկյան դոլարին համարժեք օգնության մի մասն է:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն Ուկրաինային օժանդակում է նաև ռազմական տեխնիկայով, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերով, ռադիոտեղորոշման կայաններով ու զրահամեքենաներով, ինչպես նաև ուկրաինական ազգային գրավրդիայի համար անցկացվող մարզումներով ու զորավարժություններով: