Սիրիայում մարտերի ժամանակ սպանվել է երկու պանկիսցի

Հունվարի 18-ին վրաստանյան «Կախեթի տեղեկատվական կենտրոն» գործակալությունը հայտնել է, որ Վրաստանի Պանկիսի կիրճից ևս 2 հոգի սպանվել են Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շարքերում մարտնչելու ժամանակ։

Խալացանին Ախմետի շրջանի գյուղերից է՝ Պանկիսիի կիրճում

Խալացանին Ախմետի շրջանի գյուղերից է՝ Պանկիսիի կիրճում

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, 24-ամյա Ռամզան Փարեուլիձեն և 23-ամյա Մուխմադ Թուրքոշվիլին մեկնել էին Սիրիա մեկ տարի առաջ։ Փարեուլիձեն մինչ Սիրիա գնալը սովորել է Թելավիի պետական համալսարանում, իրավաբանության ֆակուլտետում։ Իսկ Թուրքոշվիլին ապրել է Թուրքիայում իր ընտանիքի հետ։ Այժմ այդ երկրում բնակվում են նրա կինն ու երեխան։

Նշենք, որ գործակալությունը հայտնում է Սիրիայում 14 վրաստանցու զոհվելու մասին, սակայն Ռազմինֆոն իր մշտադիրտարկման ընթացքում ֆիքսել է 15 սպանվածի։

Սիրիայում սպանված 15 վրաստանցիներից 14-ը Պանկիսի կիճից են, իսկ մյուսը՝ Աջարիայից։ Սպանվել են՝ 24-ամյա Ռամզան Փարեուլիձեն և 23-ամյա Մուխմադ Թուրքոշվիլին (2016թ.) 23-ամյա Թուրփալ Բորչաշվիլին (2015թ) , 30-ամյա Գուրամ Ցատիաշվիլին (2015թ), 24-ամյա Դավիդ Սվիակաուրին (2015թ), 18-ամյա Իսրաֆիլ Ցաթիաշվիլին (2014թ), նրա եղբայր 21-ամյա Ջաբրայիլ Ցաթիաշվիլին (2014թ), 22-ամյա Գուրամ Գումաշվիլին (2014թ), 18-ամյա Բեսո Կուշտանաշվիլին (2014թ), 36-ամյա Ռուսլան Մաչալիկաշվիլին (2014թ), 24-ամյա Խալիդ Աքիշվիլին (2013թ), 26-ամյա Համզաթ Աքիշվիլին (2013թ), 23-ամյա Ռուստամ Գելաևը (Գելաեկի) և Աբդուլ-Մալիկ Մուտոշվիլին։ Հատկանշական է, որ այս զինյալներից միայն Գելաևի մասունքներն են տեղափոխվել Վրաստան՝ հուղարկավորության համար։

Նշենք, որ ԻՊ-ի շարքերում կռվող վրաստանցիների թիվը հստակ չէ, բայց տարբեր աղբյուրներով այն տատանվում է 50-100-ի շրջանում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *