Monthly Archives: Փետրվար 2016

Տաջիկստանի ռուսաստանյան բազայում անցկացվել են հետախույզների վարժանքներ

ՌԴ 201-րդ ռազմաբազայի հետախույզներ Փետրվար 29, 2016 20:39 | RAZM.INFO - ՌԴ ԶՈւ կենտրոնական ռազմական շրջանի` Տաջիկստանում տեղակայված  201-րդ ռազմաբազայի հետախույզները անցկացրել են ահաբեկչության դեմ պայքարի մեխանիզմների փորձարկման վարժանքներ` ԲՏՌ-80 զրահափոխադրիչների և ԱԹՍ-ների ներգրավմամբ: Continue reading

ՀՀ ԱԺ ՊԱԱՆԳ հանձնաժողովի նախագահն ընդունել է Երևանում ԵԱՀԿ գրասենյակի ղեկավարին

ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինի հանդիպումը Փետրվար 29, 2016 18:40 | RAZM.INFO - Փետրվարի 29-ին Հայաստանի Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն ընդունել է Երևանում ԵԱՀԿ գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին` Հայաստանում վերջինիս աշխատանքային գործունեության ավարտի կապակցությամբ: Continue reading

Թուրքիայի ԶՈւ հատուկջոկատայինների փետրվարյան վարժանքներ

Փետրվարի 8-12-ին վարժանքներ Կիպրոսի բռնազավթված թուրքական հատվածում Փետրվար 29, 2016 17:24 | RAZM.INFO - Փետրվարի 29-ին Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը հայտնել է փետրվարին անցկացված մի շարք զորավարժությունների մասին, որոնց ներգրավվել են ցամաքային զորքերի և ժանդարմերիայի հատուկ նշանակության բրիգադները: Վարժանքների մի մասն անցկացվել են Հայաստանին սահմանկից շրջաններում Continue reading

Սիրիայի կառավարական ուժերը վերականգնել են Հալեպի հետ կապը

Սիրիայի կառավարական բանակի զինծառայողներ Փետրվար 29, 2016 15:44 | RAZM.INFO - Փետրվարի 28-ին Սիրիայի կառավարական բանակի հատուկջոկատայինները, լիբանանյան «Հզբոլլահի» մարտիկները և մի շարք այլ կառավարամետ ուժեր կարողացել են «Իսլամական պետության» գրոհայիններին դուրս մղել Խանասեր-Հալեպ ավտոճանապարհի շրջակա բնակավայրերից և մեկշաբաթյա մարտերից հետո վերականգնել Հալեպ տանող ճանապարհի վերահսկողությունը: Continue reading

Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 21 – 27 փետրվարի, 2016

Թուրքիայի ռազմածովային ուժերի վարժանքներ Միջերկրականում. Փետրվար 2016թ. Փետրվար 28, 2016 22:51 | RAZM.INFO - Ադրբեջանում սպանվել է սահմանապահ պետական ծառայության զինծառայող • Սիրիայում հաստատվել է հրադադար • Սաուդյան Արաբիայի կործանիչները ԻՊ-ին կհարվածեն Թուրքիայից • Սիրիայի հակակառավարական ուժերը կտրել են Հալեպի ճանապարհը • Continue reading

Ռազմաշաբաթ. Հայաստան. 21 – 27 փետրվարի, 2016

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սանը «Պատանի հայրենասերներ» 12-րդ միջազգային մրցույթ-հավաքին Նկարը՝ slet-patriotov59.ru կայքից Փետրվար 27, 2016 19:24 | RAZM.INFO - Հայաստանն ու Չեխիան կհամագործակցեն ռազմատեխնիկական ոլորտում • Ուսումնական տագնապ է հայտարարվել ՀՀ ՊՆ-ում • ՊԲ շտաբում անցկացվել են մարտավարաշարային պարապմունքներ • Հայաստանցի զինծառայողները վերապատրաստվում են Վրաստանում Continue reading

Սաուդյան Արաբիայի ԶՈւ կործանիչները տեղակայվել են Թուրքիայի «Ինջիրլիքում»

Սաուդյան Արաբիայի ռազմաօդային ուժերի F-15E Strike Eagle կործանիչ-ռմբակոծիչներ Փետրվար 26, 2016 16:27 | RAZM.INFO - Փետրվարի 26-ին Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտնել է, որ Սաուդյան Արաբիայի ռազմաօդային ուժերի կործանիչները «Իսլամական պետության» դեմ պայքարի շրջանակներում փետրվարի 25-ից սկսել են տեղակայվել Թուրքիայի «Ինջիրլիք» ավիաբազայում: Continue reading

Ուսումնական տագնապ ՀՀ ՊՆ վարչական համալիրում

Ուսումնական տագնապի ազդանշանով զինծառայողներն ու քաղծառայողները համապատասխան հանդերձանքով ներկայացել են ՀՀ ՊՆ վարչական համալիր Փետրվար 26, 2016 14:49 | RAZM.INFO - Զինված ուժերում ձմեռային ուսումնական փուլի մեկնարկի շրջանակում փետրվարի 26-ին՝ վաղ առավոտյան, ՀՀ ՊՆ վարչական համալիրում հայտարարվել է ուսումնական տագնապ և ՊՆ կենտրոնական ապարատի անձնակազմը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի: Continue reading

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում ամփոփվել են 2015թ. աշխատանքները

ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանի ղեկավարությամբ անցկացված խորհրդակցությանը մասնակցել են նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ նախագահի խորհրդական Միքայել Հարությունյանը, ՀՀ զինվորական դատախազ Արտակ Հարությունյանը Փետրվար 26, 2016 11:02 | RAZM.INFO - ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են Հայաստանի զինված ուժերում 2015 թվականին արձանագրված հանցագործությունների քննության արդյունքները, հանցանքի կատարմանը նպաստող պայմաններին, պատճառներին վերաբերող հարցեր։ Continue reading

Նախարար Օհանյանն ընդունել է միջազգային մրցույթում հաղթած մոնթեականներին

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաներին Փետրվար 25, 2016 19:33 | RAZM.INFO - Փետրվարի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ՌԴ Պերմ քաղաքում փետրվարի 12-ից 21-ը անցկացված «Պատանի հայրենասերներ» միջազգային 14-րդ հավաքին թիմային հաշվարկով առաջին տեղը գրաված ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանի սաներին: Continue reading