ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում ամփոփվել են 2015թ. աշխատանքները

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են Հայաստանի զինված ուժերում 2015 թվականին արձանագրված հանցագործությունների քննության արդյունքները, հանցանքի կատարմանը նպաստող պայմաններին, պատճառներին վերաբերող հարցեր։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի կայքը:

ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանի ղեկավարությամբ անցկացված խորհրդակցությանը մասնակցել են նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ նախագահի խորհրդական Միքայել Հարությունյանը, ՀՀ զինվորական դատախազ Արտակ Հարությունյանը

ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանի ղեկավարությամբ անցկացված խորհրդակցությանը մասնակցել են նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ նախագահի խորհրդական Միքայել Հարությունյանը, ՀՀ զինվորական դատախազ Արտակ Հարությունյանը

2015 թվականի ընթացքում ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ենթակա ստորաբաժանումների վարույթում քննվել է 4633 քրեական գործ, որոնցից հաշվետու տարվա ընթացքում ավարտվել է 2184-ը։ 667 քրեական գործ՝ 1004 անձի նկատմամբ, ուղարկվել է դատարան։ Կարճվել է 1511 քրեական գործի վարույթ, 5 քրեական գործով՝ կայացվել անմեղսունակ ճանաչված անձանց նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու մասին որոշում։

2015թ. գրանցվել է հակառակորդի կողմից կատարված հանցագործությունների դեպքերով հարուցված քրեական գործերի աճ: Մասնավորապես՝ եթե 2014թ. հակառակորդի կողմից կատարված հանցագործության դեպքերով հարուցվել է 61 քրեական գործ, ապա` 2015 թվականին՝ 152 քրեական գործ, այսինքն՝ 91 գործով կամ 149,2 %-ով ավելի:

ՀՀ ՔԿ նախագահը դրական է գնահատել պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումների, ռազմական ոստիկանության և զինվորական դատախազության հետ համագործակցությունը: Զինվորական քննչական գլխավոր վարչությանն Աղվան Հովսեփյանը հանձնարարել է պարբերաբար վերլուծել զինված ուժերում հանցավորությանը նպաստող պայմանները և եռամսյակը մեկ հաղորդում ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարին, ինչն առավել արդյունավետ կդարձնի նախականխիչ քայլերի ձեռնարկումը։

Խորհրդակցության արդյունքներով՝ շահագրգիռ կառույցները պայմանավորվել են աշխատանքային կարգով շարունակել քննարկումները՝ զինված ուժերում հանցավորությունը նվազագույնի հասցնելու համար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *