Ուսումնական տագնապ ՀՀ ՊՆ վարչական համալիրում

Զինված ուժերում ձմեռային ուսումնական փուլի մեկնարկի շրջանակում փետրվարի 26-ին՝ վաղ առավոտյան, ՀՀ ՊՆ վարչական համալիրում հայտարարվել է ուսումնական տագնապ և ՊՆ կենտրոնական ապարատի անձնակազմը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:

Ուսումնական տագնապի ազդանշանով զինծառայողներն ու քաղծառայողները համապատասխան հանդերձանքով ներկայացել են ՀՀ ՊՆ վարչական համալիր

Ուսումնական տագնապի ազդանշանով զինծառայողներն ու քաղծառայողները համապատասխան հանդերձանքով ներկայացել են ՀՀ ՊՆ վարչական համալիր

Ստանալով համապատասխան ազդանշանը` ՀՀ ՊՆ, ԶՈւ, ԶՈւ ԳՇ վարչությունների և առանձին բաժինների զինծառայողներն ու քաղաքացիական հատուկ ծառայողները սահմանված ժամանակահատվածում և համապատասխան հանդերձանքով ներկայացել են ծառայության վայր:

Հանկարծակի ստուգման նպատակն էր ստուգել զինծառայողների և քաղաքացիական հատուկ ծառայողների մարտական և զորահավաքային պատրաստականության աստիճանը, նրանց ֆունկցիոնալ պարտականությունների և մասնագիտական գիտելիքների իմացության, դրանք ըստ անհրաժեշտության կիրառելու աստիճանը:

ՀՀ ՊՆ վարչական համալիրի շարահրապարակում ողջունելով անձնակազմին` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ընդգծել է զինված ուժերում պլանային և արտապլանային միջոցառումների, մարտավարաշարային պարապմունքների անցկացման և անձնակազմի զգոնության աստիճանը մշտապես բարձր պահելու կարևորությունը:

Պաշտպանության նախարարը շեշտել է, որ յուրաքանչյուր զինծառայող և քաղաքացիական հատուկ ծառայող պետք է պատրաստ լինի կարճ ժամանակահատվածում առաջադրվող խնդիրների կատարմանը և ունակ լինի դրսևորելու համակարգված մոտեցում, մասնագիտական բարձր պատրաստվածություն:

Այս առումով Սեյրան Օհանյանը պաշտպանության նախարարության և զինված ուժերի գլխավոր շտաբի կենտրոնական ապարատի անձնակազմին տվել է որոշակի ցուցումներ և հանձնարարականներ:

2 responses to “Ուսումնական տագնապ ՀՀ ՊՆ վարչական համալիրում

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 21 – 27 փետրվարի, 2016 | Ռազմ.info

  2. Pingback: ՀՀ ՊՆ կենտրոնական ապարատի անձնակազմը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *