Daily Archives: Փետրվար 3, 2016

Արցախի ղեկավարությունն ընդունել է Կասպրշիկին

Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանը և ԵԱՀԿ գրոծող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը Փետրվար 3, 2016 19:55 | RAZM.INFO - Փետրվարի 3-ին Արցախի ղեկավար Բակո Սահակյանը, արտգործնախարար Կարեն Միրզոյանը և Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանն ընդունել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին: Continue reading

Ռուսաստանի «Ուրալվագոնզավոդը» պատրաստ է Տ-90Ս տանկերի արտադրություն կազմակերպել Իրանում

Ռուսաստանյան արտադրության Տ-90 տանկ Փետրվար 3, 2016 18:30 | RAZM.INFO - Իրանի նկատմամբ ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ պատժամիջոցների վերացումից հետո ռուսաստանյան «Ուրալվագոնզավոդը» պատրաստ է Տ-90Ս տանկերի արտոնագրային արտադրություն կազմակերպել Իրանում: Continue reading

Թուրքիայում ԱՄՆ օդուժի հարվածային ԱԹՍ է ընկել

Փետրվարի 3-ին Թուրքիայում կործանված ԱՄՆ օդուժի Predator MQ-1 հարվածային ԱԹՍ-ն Փետրվար 3, 2016 17:26 | RAZM.INFO - Փետրվարի 3-ին Թուրքիայի հարավարևմտյան Ադանա քաղաքի մոտակայքում վթարվել է «Ինջիրլիք» ռազմաբազայում տեղակայված ԱՄՆ օդուժի MQ-1 Predator հարվածային անօդաչու թռչող սարքերից մեկը:  Continue reading

Վերակազմակերպվում է Տաջիկստանի ՌԴ ԶՈւ ռազմաբազան. ՌԴ ՊՆ տեղակալը մեկնել է այնտեղ

ՌԴ 201-րդ ռազմաբազան Տաջիկստանի Կուլյաբ քաղաքում Փետրվար 3, 2016 16:00 | RAZM.INFO - Ռուսաստանի զինված ուժերի՝ Տաջիկստանում տեղակայված բոլոր ստորաբաժանումները միավորվելու են մեկ միավորման մեջ, որի հիմքը լինելու է «Կանտ» ավիաբազայում տեղակայված ռուսաստանյան ավիախումբը: Continue reading

Ռուսաստանը Սիրիայում գործողություները դադարեցնելու հիմքեր չունի. Լավրով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Մոսկովյան այցի ժամանակ Փետրվար 3, 2016 14:44 | RAZM.INFO - ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանն առայժմ որևէ հիմք չունի Սիրիայում իր օդատիեզերական ուժերի գործողությունները դադարեցնելու համար, և ավելացրել, որ գործնականում Սիրիայի պատերազմին վերջ տալու համար առաջին հերթին պետք է փակել Թուրքիայի տարածքով անցնող մաքսանենգ ուղիները: Continue reading

Թուրք-քրդական զինված բախումներ Թուրքիայի արևելքում. փետրվարի 3

Դիարբեքիրի Սուր գավառը թուրք-քրդական բախումների արդյունքում. 28.01.2016 թ. Փետրվար 3, 2016 14:20 | RAZM.INFO - Թուրքիայի արևելքում շարունակվում են ուժայինների և «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինված բախումները: Առավել լարված իրավիճակ է Դիարբեքիր նահանգի Սուր գավառում: Սուր քաղաքում շարունակվող մարտերի պատճառով այսօր` փետրվարի 3-ին, ևս 4 թաղամասերում «փողոց դուրս գալու» արգելք է սահմանվել: Continue reading

Սիրիայի բանակը փորձում է կտրել Հալեպի մի մասը վերահսկող զինյալների մատակարարումը Թուրքիայից

Սիրիայի կառավարական ուժեր Փետրվար 3, 2016 13:10 | RAZM.INFO - Սիրիայի կառավարական բանակը ռուսաստանյան ավիախմբի օգնությամբ «Իսլամական պետություն» դեմ մարտերում փետրվարի 2-ին և 3-ին սկսել է Հալեպի նահանգի հյուսիսային` Թուրքիային սահմանակից շրջանները մեկուսացնել ԻՊ ենթակայության շրջաններից` կտրելով այդ շրջանից խմբավորման մատակարարման հիմնական աղբյուրները: Continue reading