Daily Archives: Փետրվար 18, 2016

Հրապարակվել է Ռուսաստանի վարկով Հայաստանի պատվիրած զենքի ցուցակը

ՌԴ 102-րդ ռազմաբազայի «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգն ու իր հրթիռները փոխադրող-լիցքավորող մեքենան Փետրվար 18, 2016 23:45 | RAZM.INFO - Այսօր՝ փետրվարի 18-ին, Ռուսաստանի իրավական տեղեկատուն հրապարակել է Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված վարկային համաձայնագիրը, որով Հայաստանը Ռուսաստանից գնելու է 200 մլն դոլարի սպառազինություն և ռազմական տեխնիկա։ Continue reading

ԵԱՀԿ ներկայացուցիչները դիտարկել են Մարտակերտի ուղղությունը

ԵԱՀԿ մշտադիտարկում Փետրվար 18, 2016 20:25 | RAZM.INFO - Փետրվարի 18-ին ԵԱՀԿ առաքելությունը հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտակերտի հյուսիսային ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԳՆ կայքը: Continue reading

[Լրացված] Մահացել է ՊԲ զինծառայող. դեպքի հանգամանքները դեռ չեն պարզվել

Փետրվար 18, 2016 19:40 | RAZM.INFO - Փետրվարի 18-ին` ժամը 13:00-ի սահմաններում, ՊԲ արևելյան զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենի կրակոցից մահացել է ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Դավիթ Վահեի Տերտերյանը: Continue reading

Սիրիայի զինյալների մի մասը Թուրքիայով տեղափոխվել է Սիրիայի հյուսիս՝ քրդերին հակազդելու

Սիրիայում կռվող ուժերի վերահսկած տարածքների փոփոխությունները 2016թ. հունվարի 14-ից փետրվարի 15-ը: Նկարը՝ @MahmoudAyad1984 Փետրվար 18, 2016 18:25 | RAZM.INFO - Վերջին օրերին շուրջ 2000 գրոհայիններ Սիրիայի Իդլիբ նահանգից Թուրքիայի տարածքով տեղափոխվել է Սիրիայի Հալեպ նահանգի հյուսիսային շրջաններ՝ քրդական YPG-ի դեմ կռվող զինյալների շարքերը համալրելու համար:  Continue reading

ՀՀ ՊՆ տեղակալը ԵԱՀԿ-ում ներկայացրել է ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայումը

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը «Ռազմական դոկտրինալ մոտեցումներ» խորագրով ԵԱՀԿ սեմինարին Փետրվար 18, 2016 17:45 | RAZM.INFO - Փետրվարի 16-ից 17-ը ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը Վիեննայում մասնակցել է «Ռազմական դոկտրինալ մոտեցումներ» խորագրով ԵԱՀԿ սեմինարին և ներկայացրել է ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքները: Continue reading

Անկարայում պայթյունի համար Թուրքիայի իշխանությունները մեղադրում են Սիրիայի քրդերին

Ահաբակեչական պայթյուն Անկարայում. 17.02.2016թ. Փետրվար 18, 2016 16:56 | RAZM.INFO - Փետրվարի 17-ին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ահաբեկչական պայթյունի հետևանքով սպանվել է առնվազն 28 մարդ, որոնցից 27-ը Թուրքիայի ԶՈւ անձնակազմից, ևս 61-ը վիրավորվել է: Թուրքիայի վարչապետն ահաբեկչության համար մեղադրել է Սիրիայի քրդական PYD-ին, սակայն մի շարք փաստեր ցույց են տալիս, որ այս հայտարարությունները կարող են չփոխանցել ողջ իրական պատկերը և կրել ուղղորդված բնույթ: Continue reading

Դիարբեքիրում զինվորական մեքենա է պայթեցվել, սպանվել է առնվազն 6, վիրավորվել` 1 զինծառայող

Դիարբեքիր-Լիջե ավտոմայրուղու վրա զինվորական մեքենա է պայթեցվել. (արխիվ) Փետրվար 18, 2016 14:17 | RAZM.INFO - Փետրվարի 18-ի առավոտյան «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալները Թուրքիայի Դիարբեքիր-Լիջե ավտոճանապարհին պայթեցրել են ականազերծման աշխատանքներ իրականացնող զինվորական մեքենա, սպանվել է առնվազն 6, վիրավորվել` 1 զինծառայող:  Continue reading