Փետրվարի 18-ի առավոտյան «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալները Թուրքիայի Դիարբեքիր-Լիջե ավտոճանապարհին պայթեցրել են ականազերծման աշխատանքներ իրականացնող զինվորական մեքենա, սպանվել է առնվազն 6, վիրավորվել` 1 զինծառայող: Այս մասին հայտնում է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը:

Փետրվարի 18-ին Դիարբեքիր-Լիջե ավտոճանապարհին զինվորական մեքեն է պայթեցվել, սպանվել է առնվազն 6 զինծառայող
Սակայն քրդական ANF News գործակալությունն իր հերթին հայտնում է, որ մեքենան եղել է զինվորական ավտոշարասյան կազմում, որը շարժվում էր դեպի Դիարբեքիրի Սուր գավառ, որտեղ 2015-ի դեկտեմբերի 2-ից թուրքական ուժայինները ռազմական գործողություններ են վարում քրդերի դեմ: Նշվում է, որ մեքենայի պայթեցման հետևանքով սպանվել է առնվազն 8 զինծառայող:
Նույն աղբյուրն այսօր` փետրվարի 18-ին, նաև հայտնել էր, որ թուրքական ուժայինները շարունակում են հրետակոծել Սուր գավառի խաղաղ բնակիչների տները:
Հիշեցնենք, որ 2015-ի հուլիսին Թուրքիայի արևելքում ուժայինների և քրդերի բախումները նոյեմբերին փոքր-ինչ պասիվացել էին, սակայն 2015-ի դեկտեմբերից դրանք ինտենսիվացան մասնավորապես Դիարբեքիր և Շրնաք նահանգներում: 2016-ի հունվարի վերջին և փետրվարի սկզբին Թուրքիայի զինված ուժերը հայտարարեցին Շրնաք նահանգի Սիլոփի և Ջիզրե գավառներում ամբողջական հսկողություն հաստատելու մասին, սակայն դեռևս շարունակում է գործել «փողոց դուրս գալու արգելքը» և ուժայինները հետ չեն քաշվել: Իսկ Դիաբեքիրի Սուր գավառում դեռևս շարունակվում են ինտենսիվ ռազմական բախումները:
Թուրքիայի արևելքում 2015-ի հուլիսին սկսած զինված բախումների ընթացքին կարող եք ծանոթանալ այս հղումով:
Pingback: Թուրք-քրդական զինված բախումներ Թուրքիայի արևելքում. փետրվարի 18-19 | Ռազմ.info
Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 14 – 20 փետրվարի, 2016 | Ռազմ.info