Daily Archives: Փետրվար 8, 2016

Թուրք-քրդական զինված բախումներ Թուրքիայի արևելքում. փետրվարի 5-8

Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Սուր թաղամասը թուրքա-քրդական բախումների արդյունքում. 24.01.2016 թ. Փետրվար 8, 2016 20:37 | RAZM.INFO - Քրդական ANF News լրատվական գործակալությունը փետրվարի 6-ին հայտնել է, որ PKK-ի YPS կառույցի մարտիկիները փետրվարի 4-6-ին Դիարբեքիրի Սուր գավառում սպանել են առնավազն 7, իսկ Շրնաքում` 15 թուրքական ուժայինների: Continue reading

Ռուսաստանում վնասազերծվել է ահաբեկչություն ծրագրած ԻՊ գրոհայինների խումբ

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներ Փետրվար 8, 2016 18:55 | RAZM.INFO - ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը փետրվարի 7-ին վնասազերծել է «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման գրոհայինների, որոնք ծրագրել էին ահաբեկչական պայթյուններ իրականացնել Մոսկվայում, Պետերբուրգում և Սվերդլովսկի շրջանում: Continue reading

Թուրքիայի ԶՈւ-ն փորձարկել է բնակելի վայրերում ռազմական գործողությունների մեխանիզմները

Կոմանդոսների 10-րդ բրիգադի և ոստիկանության հատուկջոկատայինների բնակելի վայրերում գործողությունների վարման վարժանքներ են անցկացրել. 01.02.2016 թ. Փետրվար 8, 2016 18:19 | RAZM.INFO - Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը փետրվարի 8-ին հայտնել է հունվարի վերջին և փետրվարի սկզբին Բինգյոլում, Վանում, Հաքքարիում, Թուրքիայի մի շարք այլ շրջաններում, ինչպես նաև Կիպրոսում անցկացված վարժանքների մասին: Հիմնական մասը ուղղված է եղել բնակելի վայրերում մարտական գործողություններ վարելու մեխանիզմների կատարելագործմանը: Continue reading

Թուրքական արտադրության «Անքա Ա» ԱԹՍ-ն համալրել է Թուրքիայի ԶՈւ սպառազինությունը

Թուրքական ԹԱԻ (TAI) ռազմարդյունաբերական ընկերության արտադրության «Անքա Ա» (ANKA Blok-A) անօդաչու թռչող սարք Փետրվար 8, 2016 16:19 | RAZM.INFO - Թուրքական ԹԱԻ (TAI) ռազմարդյունաբերական ընկերության արտադրության «Անքա Ա» (ANKA Blok-A) անօդաչու թռչող սարքը փետրվարի 5-ին առաջին ուսումնամարտական թռիչքն է իրականացրել Թուրքիայի արևելյան Էլյազիգ (Խարբերդ) քաղաքի ռազմական օդանավակայանում և համալրել Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի սպառազինությունը: Continue reading

ՀՀ ՊՆ-ն հայտարարում է ռազմական ինստիտուտների՝ 2016-17 ուսումնական տարվա ընդունելություն

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտները Փետրվար 8, 2016 12:36 | RAZM.INFO - Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է 2016-2017 ուսումնական տարվա ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական և մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտների` արական և իգական սեռի դիմորդների ընդունելություն: Continue reading

ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանը բերվել է մարտական պատրաստականության «լրիվ» աստիճանի

Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսաստանյան ավիախմբի ՄիԳ-29 կործանիչներ Փետրվար 8, 2016 11:43 | RAZM.INFO - Այսօր՝ փետրվարի 8-ի առավոտյան, Ռուսաստանի զինված ուժերի հարավային ռազմական շրջանի միավորումները բերվել են մարտական պատրաստականության «լրիվ» աստիճանի՝ ՌԴ ԶՈւ հարավարևմտյան ռազմավարական ուղղության մարտունակության հանկարծակի ստուգման նպատակով: Continue reading