Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է 2016-2017 ուսումնական տարվա ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական և մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտների` արական և իգական սեռի դիմորդների ընդունելություն: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:
Բացի այդ, ՌԴ և ՀԱՊԿ անդամ պետությունների, ինչպես նաև ՀՀ ՊՆ պատվերով ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում և Երևանի պետական բժշկական համալսարանի քոլեջում հատկացված տեղերի համար հայտարարվում է միայն արական սեռի դիմորդների ընդունելություն:
Ռազմական ուսումնական հաստատությունների ընդունելությանը կարող են մասնակցել Հայաստանի (ներառյալ Արցախը) 18-ից 23 տարեկան քաղաքացիները:
ՀՀ ՊՆ պատվերով բուհերում հատկացված տեղերում կարող են ընդունվել ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դպրոցների, իսկ քոլեջում հատկացված տեղերում` միջին դպրոցների 2016 թվականի շրջանավարտները:
ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների դիմորդները համապատասխան հաստատություններ պետք է ներկայացնեն «մաթեմատիկա» և «ֆիզիկա» առարկաների միասնական քննության վկայագիր:
Իսկ ՌԴ և ՀԱՊԿ անդամ մյուս պետությունների դիմորդները, բացի նշվածից, ՀՀ ՊՆ կադրերի և ռազմական կրթության վարչություն պետք է ներկայացնեն նաև «ռուսերեն» առարկայի միասնական քննության վկայագիր:
Բուհերում և քոլեջում հատկացված տեղերի ընդունելության մրցույթն անցկացվելու է ընդհանուր հիմունքներով` ՀՀ Կառավարության որոշմամբ հաստատված ընդունելությունների կարգերի համաձայն:
Ընդունելությանը մասնակցել ցանկացող դիմորդները փաստաթղթերի ձևակերպման համար մինչև 2016թ. մարտի 1-ը պետք է դիմեն բնակության վայրի զինկոմիսարիատներ:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 29-45-84, 29-45-73 հեռախոսահամարներով:
6 responses to “ՀՀ ՊՆ-ն հայտարարում է ռազմական ինստիտուտների՝ 2016-17 ուսումնական տարվա ընդունելություն”