Քրդական PKK-ի «Քաղաքացիականների պաշտպանության ստորաբաժանումներ» (YPS – Yekineyen Parastina Sivil) անվամբ նոր ռազմական կառույցը հայտարարել է, որ ինքն է համակարգելու Թուրքիայի տարածքում քրդական զինված ուժերը: Այս մասին հայտնում է PKK-ին մոտ կանգնած քրդական ANF News լրատվական գործակալությունը, որը նաև հրապարակել է YPS-ի զինյալների հայտարարությունների տեսանյութեր:
«Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) նոր ռազմական կառույցը հայտարարել է, որ արդեն isկ կազմալուծվել է PKK-ի երիտթև համարվող «Հայրենասիրական հեղափոխական երիտասարդական շարժումը» (YDG-H) և միացել նոր կառույցին: Կառույցին են միացել նաև Թուրքիայի տարածքում գործող քրդական մի շարք այլ զինված կառույցներ:
YPS-ի անդամներից մեկը հայտարարում է, որ իրենք համակարգում են բնակավայրերում թուրքական ուժայինների դեմ քրդական զինված ուժերի պայքարը, և կոչ է արել բոլոր քրդերին միանալ իրենց զինված պայքարին:
Քրդական կառույցի անդամը հայտնել է, որ իրենց գլխավոր նպատակը 2015-ի դեկտեմբերից թուրքական ուժայինների կողմից քրդաբնակ վայրերում սկսված ռազմական գործողություններից քուրդ բնակիչներին պաշտպանելն է:
Հիշեցնենք, որ քրդական նոր կառույցի մասին հայտնի էր դարձել դեռևս 2015-ի դեկտեմբերին: Նշվում էր, որ YPS-ի կազմի մեջ արդեն մտել են YDG-H-ն, PKK-ի «Ինքնապաշտպանության ուժերը», ինչպես նաև գյուղական վայրերում, լեռներում տեղակայված քրդական ուժերը:
Նշենք, որ 2015-ի դեկտեմբերից Թուրքիայի արևելքում ընթացող զինված բախումներից թուրքական կողմից ներգրավված են ոստիկանության, ժանդարմերիայի հատուկջոկատայինները և «գյուղական պահապանները»` ԶՈւ գլխավոր շտաբի համակարգմամբ:
Իսկ հունվարի 19-ին հայտնի դարձավ, որ Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի հատուկ նշանակության գործողությունների հրամանատարությունը շուրջ 200-հոգանոց հատուկջոկատայինների («բոսորագույն բերետավորներ») ստորաբաժանում է ուղարկել Դիարբեքիր նահանգի Սուր գավառ: Առավել ուշ նմանատիպ ստորաբաժաում ուղարկվել է նաև Շրնաք նահանգի Ջիզրե գավառ:
Նշենք, որ 2015-ի դեկտեմբերից բախումները վերսկսելուն հետ մեկտեղ քրդական աղբյուրները շարունակում են հայտարարել, որ թուրքական ուժայինները սպանում են զինված պայքարի հետ որևէ կապ չունեցող խաղաղ բնակիչների` այդ թվում ծերերի, կանանց և երեխաների:
2015-ի դեկտեմբերից մինչ օրս Թուրքիայի արևելքում շարունակվող զինված բախումների ընթացքի ընթացքին, թուրքական և քրդական կողմերի արձագանքներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով դրված հոդվածներում:
Pingback: [Լրացված] Թուրք-քրդական զինված բախումներ Թուրքիայի արևելքում. հունվարի 29 – փետրվարի 1 | Ռազմ.info
Pingback: Թուրք-քրդական զինված բախումներ Թուրքիայի արևելքում. փետրվարի 4-5 | Ռազմ.info
Pingback: Թուրք-քրդական զինված բախումներ Թուրքիայի արևելքում. փետրվարի 5-8 | Ռազմ.info
Pingback: Թուրք-քրդական զինված բախումներ Թուրքիայի արևելքում. փետրվարի 8-9 | Ռազմ.info
Pingback: Թուրք-քրդական զինված բախումներ Թուրքիայի արևելքում. փետրվարի 11-12 | Ռազմ.info
Pingback: Թուրք-քրդական զինված բախումներ Թուրքիայի արևելքում. փետրվարի 20-22 | Ռազմ.info