[Լրացված] Մահացել է ՊԲ զինծառայող. դեպքի հանգամանքները դեռ չեն պարզվել

Փետրվարի 18-ին` ժամը 13:00-ի սահմաններում, ՊԲ արևելյան զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենի կրակոցից մահացել է ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Դավիթ Վահեի Տերտերյանը: Այս մասին տեղեկացնում է ՊԲ կայքը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Պաշտպանության բանակը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:


Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության առաջին կայազորային քննչական բաժնում կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի կայքը:

Քննության արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։


[Լրացում] Փետրվարի 19-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, որ զինծառայողը հայտնաբերվել է ճակատային շրջանում ստացած հրազենային մահացու մարմնական վնասվածքով:

Դեպքի վայրի և դիակի նախնական զննության արդյունքներով՝ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ  և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Քրեական գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ:

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *