Թուրքիայում ԱՄՆ օդուժի հարվածային ԱԹՍ է ընկել

Փետրվարի 3-ին Թուրքիայի հարավարևմտյան Ադանա քաղաքի մոտակայքում վթարվել է «Ինջիրլիք» ռազմաբազայում տեղակայված ԱՄՆ օդուժի MQ-1 Predator հարվածային անօդաչու թռչող սարքերից մեկը:  Այս մասին հայտնում է «Ինջիրլիք» ռազմաբազայի ամերիկյան 39-րդ ավիախմբի մամուլի ծառայությունը:

Փետրվարի 3-ին Թուրքիայում կործանված ԱՄՆ օդուժի Predator MQ-1 հարվածային ԱԹՍ-ն

Փետրվարի 3-ին Թուրքիայում կործանված ԱՄՆ օդուժի Predator MQ-1 հարվածային ԱԹՍ-ն

Նշվում է, որ դեռևս չի պարզվել ավիաբազայից շուրջ 20 կմ հեռավորության վրա ԱԹՍ-ի անկման պատճառը, սակայն ենթադրվում է, որ դա եղել է տեխնիկան խնդիրների պատճառով:

Ավելացնենք, որ «Ինջիրլիքում» մինչև 2015-ի գարուն տեղակայված էին ԱՄՆ-ի 4 Predator MQ-1 ԱԹՍ-ներ, որոնք ԱՄՆ-ն օգտագործում էր «Իսլամական պետության»՝ Իրաքում և Սիրիայում ծավալած գործողությունների վերաբերյալ հետախուզական տվյալներ ստանալու համար։

2015-ի մարտի 17-ին Սիրիայի կառավարական ուժերի հակաօդային պաշտպանության ուժերը նավահանգստային Լաթաքիա քաղաքի օդային տարածքում խոցել էին ամերիկյան Predator անօդաչու թռչող սարք, որն օդ էր բարձրացել ներկայիս Թուրքիայի Ադանա քաղաքում տեղակայված «Ինջիրլիք» ավիաբազայից։

Ամերիկյան MQ-1 Predator հարվածային ԱԹՍ

Ամերիկյան MQ-1 Predator հարվածային ԱԹՍ

Գրեթե նույն ժամանակահատվածում ԱՄՆ-ին թույլատրվել էր «Ինջիրլիք» ռազմաօդային բազայում տեղակայել 2 MQ-9 Reaper հարվածային ԱԹՍ՝ «Իսլամական պետության» դեմ օդային գործողություններ իրականացնելու համար։

Նշված ԱԹՍ-ները տեղակայվել էին և սկսել գործողությունները, սակայն 2015-ի հոկտեմբերին 3 օրում վթարվել էին ԱՄՆ-ի՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում կիրառվող 2 միավոր MQ-9 Reaper անօդաչու թռչող սարքերը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *