Արցախի ղեկավարությունն ընդունել է Կասպրշիկին

Փետրվարի 3-ին Արցախի ղեկավար Բակո Սահակյանը, արտգործնախարար Կարեն Միրզոյանը և Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանն ընդունել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին:

Կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում տիրող իրավիճակին և առաջնագծում ԵԱՀԿ Մինսկի խմբի դիտարկումներին վերաբերող հարցեր:

ԵԱՀԿ առաջիկա դիտարկումը նախատեսված է հենց վաղը՝ փետրվարի 4-ին, Արցախի Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրի հարավարևելյան ուղղությամբ: Դիտարկմանը մասնակցելու է նաև դեսպան Կասպրշիկը:

Սա հայ-ադրբեջանական զորքերի շփման գծի՝ 2016-ին անցկացվող երրորդ դիտարկումն է լինելու: Հունվարին անցկացված նախորդ երկու դիտարկումները Արցախում և Տավուշում անցել են առանց միջադեպերի, կրակոցներ չեն արձանագրվել:

Իսկ 2015թ․ ընթացքում ԵԱՀԿ ներկայացուցիչները հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գծի դիտարկում են անցկացրել 21 անգամ, որից 17-ը՝ Արցախում, 3-ը՝ Տավուշում, ևս մեկը՝ Գեղարքունիքում։

Դիտարկումների ժամանակ կրակոցներ արձանագրվել են երկու անգամ, ևս 5 անգամ Ադրբեջանը դիտորդներին դուրս չի բերել առաջնագիծ։ Մյուս դեպքերում դիտարկումներն անցել են նախատեսված ժամանակացույցով, կրակոցներ չեն արձանագրվել։

2 responses to “Արցախի ղեկավարությունն ընդունել է Կասպրշիկին

  1. Pingback: ԵԱՀԿ ներկայացուցիչները դիտարկել են Արցախի Կուրոպատկինո բնակավայրի ուղղությունը | Ռազմ.info

  2. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 31 հունվարի – 6 փետրվարի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *