Իրանի նկատմամբ ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ պատժամիջոցների վերացումից հետո ռուսաստանյան «Ուրալվագոնզավոդը» պատրաստ է Տ-90Ս տանկերի արտոնագրային արտադրություն կազմակերպել Իրանում: Լրագրողի հարցին պատասխանելով՝ այս մասին ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է ընկերության տնօրենի տեղակալ Ալեկսեյ Ժարիչը:
Պաշտոնյան ավելացրել է, թե՝ մենք միշտ ասել ենք, որ պատրաստ ենք աշխատել [Իրանի հետ]:
Այս հայտարարությունը հետևել է նախօրեին իրանական կողմի այն հայտարարությանը, թե իրենք հետաքրքրված չեն Ռուսաստանի Տ-90 տանկերով և մտադիր են սեփական տանկեր արտադրել:
Ավելի վաղ՝ 2015-ի դեկտեմբերին, Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատար Ահմադ Ռեզա Փուրդասթանը հայտարարել էր, որ իրանական կողմը քննարկում է Ռուսաստանից Տ-90 տանկեր գնելու հնարավորությունը:
Իսկ արդեն երեկ՝ 2016-ի փետրվարի 2-ին, նույն հրամանատարը հայտարարեց, որ իրենք հետաքրքրված չեն ռուսաստանյան Տ-90-ներով և որ մտադիր են սեփական տանկեր արտադրել Իրանում:
Նշենք, որ ներկայում ընթացքի մեջ է Ռուսաստանի՝ Իրանին Ս-300ՊՄՈւ-2 համակարգերի մատակարարման գործարքը: Բացի այդ էլ ռուսաստանյան կողմը հայտարարեց, որ պատժամիջոցների արդյունքում Իրանի զինված ուժերը երկար ժամանակ չեն արդիականացվել (նոր տեխնիկա չի մատակարարվել), և իրանական կողմը ներկայում հետաքրքրված է ռուսաստանյան արտադրության սպառազինությունների լայն շրջանակով:
Pingback: Իրանը հայտարարել է ռուսաստանյան Սու-30 կործանիչներ գնելու մտադրության մասին | Ռազմ.info
Pingback: Մոտ ապագայում Իրանը տեղական արտադրության ուղղաթիռ և տանկ կներկայացնի | Ռազմ.info