ՌԴ ԶՈւ կենտրոնական ռազմական շրջանի` Տաջիկստանում տեղակայված 201-րդ ռազմաբազայի հետախույզները անցկացրել են ահաբեկչության դեմ պայքարի մեխանիզմների փորձարկման վարժանքներ` ԲՏՌ-80 զրահափոխադրիչների և ԱԹՍ-ների ներգրավմամբ: Այս մասին փետրվարի 29-ին հայտնում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:
Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեյի մոտակայքում գտնվող «Լյաուր» ավիաբազայի տարածքում ռուսաստանյան ռազմաբազայի հետախույզները իրականացրել են պայմանական ահաբեկիչների շտաբի հայտնաբերման և ոչնչացման վարժանքներ:
Գործողությունն անցկացվել է միաժամանակ երկու ուղղություններով: Հետախույզները նախ ԲՏՌ-80 զրահափոխադրիչների վրա տեղադրված խոշոր տրամաչափի զենքերից ճնշել են շենքում տեղակայված «ահաբեկիչների» կրակակետերը` մոտենալով շենքին: Այնուհետև հատուկ սպառազինության միջոցով չեզոքացրել են շենքի տանիքում «ահաբեկիչների» նշանառուներին: Ներգրավվել են նաև անօդաչու թռչող սարքեր:
Ավելացնենք, որ ՌԴ 201-րդ ռազմաբազան ստեղծվել է Ռուսաստանի և Տաջիկստանի միջև 2004-ին կնքված համաձայանգրով՝ 201-րդ մոտոհրաձգային դիվիզիայի հիմքի վրա։
2015թ. դեկտեմբերին Տաջիկստանում տեղակայված ռուսաստանյան 201-րդ ռամաբազայի 149-րդ մոտոհրաձգային գունդը Խաթլոնի շրջանից վերատեղակայվել է երկրի մայրաքաղաք Դուշանբեում և արվարձանում գտնվող «Լյաուր» զորավարժարանում։
2016-ի փետրվարին ռուսաստանյան կողմը հայտարարեց, որ Ռուսաստանի զինված ուժերի՝ Տաջիկստանում տեղակայված բոլոր ստորաբաժանումները միավորվելու են մեկ միավորման մեջ, որի հիմքը լինելու է «Կանտ» ավիաբազայում տեղակայված ռուսաստանյան ավիախումբը:
Pingback: Մեկնարկում է Ռուսաստան–Տաջիկստան համատեղ զորավարժություն | Ռազմ.info