Monthly Archives: Փետրվար 2016

Սիրիայի կառավարական ուժերը հաջողություններ են գրանցում Հալեպն ապաշրջափակելու հարցում

Սիրիական բանակի մարտիկներ Փետրվար 25, 2016 17:31 | RAZM.INFO - Փետրվարի 24-ին Սիրիայի կառավարական բանակի հատուկ նշանակության ուժերը կարողացել են գրոհայիններին ամբողջությամբ դուրս մղել Խանասեր քաղաքից, ինչպես նաև Ռասմ ալ-Նաֆալ բնակավայրից և հսկողություն հաստատել Խանասեր-Հալեպ ավտոճանապարհի մեծ մասին, ինչպես նաև Իսրիյահ-Խանասեր ավտոճանապարհին, Continue reading

Հայաստանը և Չեխիան կհամագործակցեն ռազմատեխնիկական ոլորտում. նախագիծ

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու Չեխիայի պաշտպանության նախարար Մարտին Ստորպնիցկին. հոկտեմբեր 2015 Փետրվար 25, 2016 17:24 | RAZM.INFO - Այսօր՝ փետրվարի 25-ին, ՀՀ կառավարությունն իր հերթական նիստի ժամանակ հավանություն է տվել ՀՀ պաշտպանության նախարարության՝ «Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության կառավարությունների միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիր կնքելու առաջարկությանը: Continue reading

Ռուսաստանն ամբողջությամբ դադարեցրել է Թուրքիայի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը

Թուրքիայի ԶՈւ-ն զրահամեքենաներ է ուղարկում Սիրիային սահմանամերձ շրջաններ Փետրվար 25, 2016 16:19 | RAZM.INFO - Փետրվարի 24-ին ՌԴ նախագահի՝ ռազմատեխնիկական համագործակցության հարցերով օգնական Վլադիմիր Կոժինը հայտարարել է, որ Ռուսաստանը կասեցրել է Թուրքիայի հետ նախկինում կնքած ռազմական նշանակության արտադրանքների մատակարարման բոլոր պայմանագրերը: Continue reading

Թուրքիայի վարչապետը հայտնում է, թե Սիրիայի հրադադարն իրենց չի կարող վերաբերել

Թուրքիայի ԶՈւ զինծառայողները Սիրիայի հետ սահմանի Ջերաբլուս-Քարքամըշ հատվածում Փետրվար 25, 2016 16:08 | RAZM.INFO - Փետրվարի 25-ին Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ Սիրիայում հաստատվող հրադադարը վերաբերում է միայն այդ երկրի ներսում կռվողներին, և եթե «Թուրքիայի անվտանգությանը ինչ-որ բան սպառնա, ապա հրադադարը չի վերաբերի իրենց»: Continue reading

Թուրք-քրդական զինված բախումներ Թուրքիայի արևելքում. փետրվարի 24

քրդերի դեմ բախումներում ներգրավված Թուրքիայի ԶՈւ տանկ Փետրվար 24, 2016 21:24 | RAZM.INFO - Փետրվարի 24-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերը ռմբակոծել են երկրի հարավարևմտյան Շրնաք նահանգի Իդիլ գավառում քրդերի դիրքերը: Նույն օրը Դաիրբեքիրի Սուր գավառում քրդերի հետ զինված բոխումներում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 1 զինծառայող, ինչպես նաև մահացել փետրվարի 8-ին վիրավորված ևս մեկ զինծառայող: Continue reading

Հայաստանում մեկնարկել են 102-րդ ռազմաբազայի տանկիստների «դուելները»

ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի Տ-72Բ տանկը վարժանքների ժամանակ Փետրվար 24, 2016 17:31 | RAZM.INFO - Ռուսաստանի զինված ուժերի՝ Հայաստանում տեղակայված ռազմաբազայի տանկային ստորաբաժանումները «Ալագյազ» զորավարժարանում սկսել են «տանկային դուելներով» պարապմունքները: Այս մասին այսօր՝ փետրվարի 24-ին, Ռազմինֆոյին տեղեկացնում է ռազմաբազայի մամուլի ծառայությունը: Continue reading

Թուրքական «Ասելսանը» երկրի ՌԾՈւ-ին հանձնել է ցամաքային ՌԷՊ համալիր

Թուրքական «Ասելսանի» արտադրության «Կորալ» ՌԷՊ համալիրը բացազատված վիճակում Փետրվար 24, 2016 15:52 | RAZM.INFO - Թուրքական «Ասելսան» ռազմարդյունաբերական ընկերությունը երկրի ռազմաօդային ուժերին հանձնել է ցամաքային տեղակայման «Կորալ» ռադիոէլեկտրոնային պայքարի համալիրներ: Համալիրը բաղկացած է երկու մեքենաների վրա տեղադրված համակարգերից, որոնք իրականացնում են տարբեր ֆունկցիաներ` փոխլրացնելով միմյանց: Continue reading

ՀՀ ԶՈւ զինծառայողները մասնակցում են Սաչխերեի լեռնային պատրաստության դպրոցի ձմեռային դասընթացին

Սաչխերեի լեռնային պատրաստության դպրոցի ձմեռային վերապատրաստման դասընթացը Փետրվար 24, 2016 14:52 | RAZM.INFO - Փետրվարի 23-ին Սաչխերեի լեռնային պատրաստության դպրոցում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղություն» ծրագրի (NATO Partnership for Peace — PfP) շրջանակներում մեկնարկել է ձմեռային հիմնական վերապատրաստման փուլը, որին մասնակցում են նաև Հայաստանի ԶՈւ զինծառայողներ։ Continue reading

Թուրքիայի ՌԾՈւ փետրվարյան զորավարժությունները

Թուրքիայի ռազմածովային ուժերի վարժանքներ Միջերկրականում. Փետրվար 2016թ. Փետրվար 24, 2016 14:42 | RAZM.INFO - Թուրքիայի ԶՈւ ՌԾՈւ կայքը փետրվարի 22-ին հայտնել է 2016-ի փետրվարին անցկացված զորավարժությունների մասին, որոնցից մեկն անցկացվել է ՆԱՏՕ-ի երկրորդ մշտական ականազերծման խմբի (SNMCMG-2) ստորաբաժանումների հետ համատեղ` Սև ծովի ջրային տարածքում: Continue reading

Թուրքական ժանդարմերիայի հատուկջոկատայինների փետրվարյան վարժանքներ

Իգդիրի Սուվերեն բնակավայրում տեղակայված ժանդարմերիայի հատուկ նշանակության գումարտակի վարժանքներ. Փետրվար 2016 թ. Փետրվար 23, 2016 20:11 | RAZM.INFO - Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը փետրվարի 22-ին հայտնել է 2016-ի փետրվարին Թուրքիայի տարածքում, այդ թվում` նաև Հայաստանին սահմանակից շրջաններում հատուկջոկատայինների վարժանքների մասին: Continue reading