Թուրք-քրդական զինված բախումներ Թուրքիայի արևելքում. փետրվարի 24

Փետրվարի 24-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերը ռմբակոծել են երկրի հարավարևմտյան Շրնաք նահանգի Իդիլ գավառում քրդերի դիրքերը: Նույն օրը Դաիրբեքիրի Սուր գավառում քրդերի հետ զինված բոխումներում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 1 զինծառայող, ինչպես նաև մահացել փետրվարի 8-ին վիրավորված ևս մեկ զինծառայող: Իդիլում օդային գործողությունների մասին հայտնել է թուրքական «Միլլիյեթ» պարբերականի կայքը, իսկ Սուր գավառում զինծառայողների սպանության մասին` Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը:

Թուրքական ուժայինները Իդիլում. 23-24 փետրվար 2016 թ.

Թուրքական ուժայինները Իդիլում. 23-24 փետրվար 2016 թ.

Այսօր՝ փետրվարի 24-ին, Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի կայքը նաև հայտնել է, որ ԶՈւ ԳՇ պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարը այցելել է Դիարբեքիր, ստուգայց կատարել ստորաբաժանումներում և տեղեկություններ ստացել «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դեմ ռազմական գործողությունների մասին:

Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը հայտնել է նաև, որ 2015-ի դեկտեմբերից մինչև 2016-ի փետրվարի 23-ը թուրքական ուժայինները սպանել են PKK-ի 234 զինյալ, իսկ 2016-ի փետրվարի 16-ից մինչև փետրվարի 23-ը Իդիլում սպանել են PKK-ի 27 զինյալ:

Փետրվարի 24-ին քրդական ANF News գործակալությունը հայտնել է, որ ուղղաթիռների ռմբակոծությունների հետևանքով Իդիլում միայն այսօր սպանվել է առնվազն 12 խաղաղ բնակիչ:

քրդերի դեմ բախումներում ներգրավված Թուրքիայի ԶՈւ տանկ

քրդերի դեմ բախումներում ներգրավված Թուրքիայի ԶՈւ տանկ

Թուրքիայի արևելքում 2015-ի հուլիսին սկսած զինված բախումների ընթացքին կարող եք ծանոթանալ այս հղումով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *