Daily Archives: Հունվար 13, 2016

Սեյրան Օհանյանը մասնակցել է ռազմական ոստիկանության 2015թ․ արդյունքների ամփոփմանը

Ռազմական ոստիկանության 2015թ․ աշխատանքների ամփոփումը ՀՀ պաշտպանության նախարարի մասնակցությամբ Հունվար 13, 2016 23:06 | RAZM.INFO - Հունվարի 13-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչությունում ամփոփվել են 2015 թվականին կատարված աշխատանքների արդյունքները: Խորհրդակցության ընթացքում անդրադարձեր են կատարվել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության և ՀՀ քննչական կոմիտեի ու զորամասերի հրամանատարների համագործակցությանը Continue reading

Հունաստանը վավերացրել է Ռուսաստանից ռազմական արտադրանք գնելու համաձայնագիրը

Ս-300 ԶՀՀ. Հունաստանի զինված ուժեր Հունվար 13, 2016 17:48 | RAZM.INFO - Հունաստանի խորհրդարանը հունվարի 12-ին քվեարկությամբ հաստատել է 2013-ի դեկտեմբերին Ռուսաստանի հետ ստորագրած ռազմական նշանակության արտադրանքների ձեռքբերման համաձայնագիրը: Նշված արտադրանքները չեն կարող առանց Ռուսաստանի գրավոր համաձայնության փոխանցվել ցանկացած 3-րդ կողմի:  Continue reading

Սեյրան Օհանյանի մասնակցությամբ ամփոփվել են 5-րդ բանակային կորպուսի ուսումնական տարվա արդյունքները

Նախարար Սեյրան Օհանյանը ստուգում է 5-րդ բանակային կորպուսի ենթակա զորամասերից մեկի գույքը Հունվար 13, 2016 17:34 | RAZM.INFO - Հունվարի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մասնակցել է 2015 թվականի ուսումնական տարվա ընթացքում ՀՀ ՊՆ հինգերորդ բանակային կորպուսի աշխատանքների արդյունքների ամփոփմանը նվիրված ռազմական խորհրդի նիստին, որի ընթացքում հաշվետու զեկույցներով հանդես են եկել զորամիավորման հրամանատարի տեղակալները: Continue reading

Ավարտվել է «Էրեբունու» ռուսաստանյան ավիախմբի ուղղաթիռների հավաքումը

Մի-24 հարվածային ուղղաթիռ Հունվար 13, 2016 16:48 | RAZM.INFO - Ռուսաստանյան զինված ուժերի՝ Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ավիախումբը ավարտել է 2015-ի դեկտեմբերին ստացած Մի-24Պ հարվածային և Մի-8ՄՏ բեռնատար ուղղաթիռների հավաքման գործընթացը: Ուղղաթիռներն արդեն պատրաստ են ուսումնամարտական թռիչքների համար: Continue reading

Թուրքիայում 3 ՌԴ քաղաքացի է ձերբակալվել՝ ԻՊ-ին աջակցելու մեղադրանքով

Թուրքական ոստիկանության հակահաբեկչական գործողություններ Հունվար 13, 2016 15:34 | RAZM.INFO - Թուրքական ոստիկանությունը հուվարի 13-ին Անթալիայում անցկացրած հատուկ գործողության արդյունքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը (ԻՊ) աջակցելու մեղադրանքով ձերբակալել է Ռուսաստանի 3 քաղաքացու: Continue reading

Թուրքիան 2015-ին արտահանել է 1,655 մլրդ դոլարի ռազմական արտադրանք

Թուրքական Turkish Aerospace Industries (TAI) ընկերության արտադրության T129 Atak («Աթաք») հարվածային ուղղաթիռը Հունվար 13, 2016 14:47 | RAZM.INFO - Թուրքիայի՝ 2015-ի պաշտպանական և ավիատիեզերական ոլորտների ռազմական արտադրանքի արտահանումը 2014-ի արտահանման ծավալների համեմատ ավելացել է  ընդամենը 0,5 տոկոսով՝ կազմելով 1 մլրդ 655 մլն 752  հազար ամերիկյան դոլար: Կտրուկ աճ է գրանցվել միայն 2015-ի դեկտեմբերին` 2014-ի նույն ամսվա արտահանման ծավալների համեմատ (62,2 %): Continue reading

[Լրացված] Իրանը ԱՄՆ-ին է հանձնել նախօրեին ձերբակալված 10 զինծառայողներին

ԱՄՆ ռազմածովային ուժերի պարեկային կատեր, որի նման երկուսը պահվում են Իրանում՝ անձնակազմերի հետ միասին Հունվար 13, 2016 11:14 | RAZM.INFO - Հունվարի 12-ին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողները Պարսից ծոցում ձերբակալել են ԱՄՆ զինված ուժերի 10 զինծառայողների և առգրավել նրանց ռազմական պարեկային կատերները։ Continue reading

Ամփոփվել են 2-րդ, 3-րդ բանակային կորպուսների 2015թ․ արդյունքները

Նախարար Օհանյանը պարգևատրում է 3-րդ բանակային կորպուսի սպաներից մեկին Հունվար 13, 2016 10:07 | RAZM.INFO - Հունվարի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը մասնակցել են ՀՀ ՊՆ երկրորդ և երրորդ բանակային կորպուսների 2015թ․ ուսումնական տարվա արդյունքների ամփոփմանը նվիրված ռազմական խորհրդի նիստերին: Continue reading