Թուրքիան 2015-ին արտահանել է 1,655 մլրդ դոլարի ռազմական արտադրանք

Թուրքիայի՝ 2015-ի պաշտպանական և ավիատիեզերական ոլորտների ռազմական արտադրանքի արտահանումը 2014-ի արտահանման ծավալների համեմատ ավելացել է  ընդամենը 0,5 տոկոսով՝ կազմելով 1 մլրդ 655 մլն 752  հազար ամերիկյան դոլար: Կտրուկ աճ է գրանցվել միայն 2015-ի դեկտեմբերին` 2014-ի նույն ամսվա արտահանման ծավալների համեմատ (62,2 %): Այս մասին նշված է Թուրքիայի արտահանողների միության հրապարակած զեկույցում:

Թուրքական Turkish Aerospace Industries (TAI) ընկերության արտադրության T129 Atak («Աթաք») հարվածային ուղղաթիռը

Թուրքական Turkish Aerospace Industries (TAI) ընկերության արտադրության T129 Atak («Աթաք») հարվածային ուղղաթիռը

Միայն 2015-ի դեկտեմբերին այս ոլորտների թուրքական ընկերություններն արտահանել են  շուրջ 284 մլն դոլարի արտադրանք՝ անցած տարվա նույն ամսվա արդյունքը գերազանցելով 62 տոկոսով (175 մլն):

2014-ի արդյունքներով արտահանման մոտ 33 տոկոսը բաժին էր ընկել ԱՄՆ-ին՝ հասնելով 547 դոլարի: Թեև այս տարվա զեկույցում առանձին երկրների` Թուրքիայից ներկրած սպառազինության ծավալները չեն հրապարակվել, սակայն կարելի է ենթադրել, որ նշված արդյունքը գրեթե փոփոխության չի ենթարկվել:

Թուրքական ընկերությունների ռազմական նշանակության արտադրանքների 2014 և 2015 թթ. արտահանման ծավալներն ըստ ամիսների

Թուրքական ընկերությունների ռազմական նշանակության արտադրանքների 2014 և 2015 թթ. արտահանման ծավալներն ըստ ամիսների

Նշենք, որ Թուրքիայի արտահանման ծավալների զգալի մասը բաժին են ընկնում նաև հետխորհրդային երկրներին, մասնավորապես` Ադրբեջանին, Ղազախստանին, Թուրքմենստանին ևն:

2015-ի դեկտեմբերին ռուսաստանյան «Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի» (ЦАМТО) տրամադրած տեղեկության համաձայն` 2007-ից 2014 թթ. հետխորհրդային երկրներ զենքի և ռազմական տեխնիկայի արտահանմամբ առաջին 3 հորիզոնականում հաջորդաբար Ռուսաստանը, Իսրայելը և Թուրքիան են:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *