Daily Archives: Հունվար 19, 2016

Հայաստանում մեկնարկել են ՌԴ ռազմաբազայի դիպուկահարների վարժանքները

102-րդ ռազմաբազայի դիպուկահարներից Նկարը՝ ՌԴ ԶՈւ ՀՌՕ մամուլի ծառայության Հունվար 19, 2016 19:08 | RAZM.INFO - Ռուսաստանի զինված ուժերի՝ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայի նորակոչիկ դիպուկահարները սկսել են մեկամսյա պարապմունքները «Կամխուդ» բարձրլեռնային զորավարժարանում։ Continue reading

ՀՀ ԶՈւ զինծառայողները մասնակցում են Սաչխերեի լեռնային պատրաստության դպրոցի ձմեռային դասընթացին

Սաչխերեի լեռնային պատրաստության դպրոցի ձմեռային վերապատրաստման դասընթացը Հունվար 19, 2016 18:55 | RAZM.INFO - Վրաստանի Սաչխերեյի լեռնային պատրաստության դպրոցում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղություն» ծրագրի (NATO Partnership for Peace — PfP) շրջանակներում մեկնարկել է ձմեռային վերապատրաստման փուլը, որին մասնակցում են նաև Հայաստանի ԶՈւ զինծառայողներ։ Continue reading

Թուրքիայի, Ադրբեջանի «ռազմական կառույցի» միայն անունն է ստեղծվել

Ադրբեջանի ներքին զորքերի զինծառայողներ Հունվար 19, 2016 17:53 | RAZM.INFO - Հունվարի 15-ին ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը նշել է, որ Թուրքիան, Ադրբեջանը և Ղազախստանը շարունակում են աշխատանքներ տանել «ռազմական կարգավիճակ ունեցող իրավապահ մարմինների եվրասիական կազմակերպության» (TAKM) ստեղծման ուղղությամբ: Continue reading

Թուրքիայի ԶՈւ-ն հատուկջոկատայինների նոր խումբ է ուղարկել Դիարբեքիր

Թուրքիայի ԶՈւ հատուկ նշանակության ջոկատ` «բոսորագույն բերետավորներ» (Bordo Bereliler) Հունվար 19, 2016 15:41 | RAZM.INFO - Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի հատուկ նշանակության գործողությունների հրամանատարությունը շուրջ 200-հոգանոց հատուկջոկատայինների («բոսորագույն բերետավորներ») ստորաբաժանում է ուղարկել երկրի արևելյան Դիարբեքիր նահանգի Սուր գավառ` PKK-ի դեմ պայքարում թուրքական ժանդարմերիայի և ոստիկանության հատուկջոկատայիններին օժանդակելու համար: Continue reading

Հունվարի 18-ին Թուրքիայի արևելքում PKK-ի հետ բախումներում սպանվել է առնվազն 6 ուժային, կան վիրավորներ

Թուրքական ոստիկանության հակահաբեկչական գործողություններ Հունվար 19, 2016 15:18 | RAZM.INFO - Երեկ` հունվարի 18-ին, Թուրքիայի հարավարևելյան Շրնաք նահանգում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալները թուրքական ոստիկանների հատուկջոկատայինների տեղափոխող 2 զրահամեքենա են պայթեցրել, զոհվել է 5, վիրավորվել` 14 ոստիկան: Continue reading

Ավտովթարի հետևանքով մահացել է Ադրբեջանի ԶՈւ պայմանագրային զինծառայող

Դեպքի վայրից։ Լուսանկարը՝ ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալության Հունվար 19, 2016 14:08 | RAZM.INFO - Երեկ՝ հունվարի 18-ին՝ երեկոյան 8-ի սահմաններում, Բաքու-Ղազախ մայրուղու 66-րդ կիլոմետրին՝ Ալաթ (Ələt) բնակավայրի մոտակայքում, ավտովթարի հետևանքով մահացել է Աղսու շրջանի Բիջո գյուղի բնակիչ, 1988-ին ծնված Օրխան Գարաև Յաշար օղլուն Continue reading

«Կովկաս-2016» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը կներգրավիի նաև Հվ. Կովկասը

Ալագյազ զորավարժարանում ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի զինծառայողները համատեղ զորավարժություն են անում Հունվար 19, 2016 13:47 | RAZM.INFO - ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանը (ՀՌՇ) 2016-ի սեպտեմբերին Հարավային և Հյուսիսային Կովկասներում ու Ղրիմի դաշնային շրջանում կանցկացնի «Կովկաս-2016» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարությունը։ Continue reading

Ամփոփվել են Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի 2015-ի աշխատանքները

Ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայի հրետանավորները զորավարժության ժամանակ Հունվար 19, 2016 13:33 | RAZM.INFO - Հունվարի 18-ին Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ) հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Գալկինը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ամփոփել է ՀՌՇ 2015 թվականի արդյունքներն Continue reading