Երեկ՝ հունվարի 18-ին՝ երեկոյան 8-ի սահմաններում, Բաքու-Ղազախ մայրուղու 66-րդ կիլոմետրին՝ Ալաթ (Ələt) բնակավայրի մոտակայքում, ավտովթարի հետևանքով մահացել է Աղսու շրջանի Բիջո գյուղի բնակիչ, 1988-ին ծնված Օրխան Գարաև Յաշար օղլուն (Orxan Qarayev Yaşar oğlu), ով, ադրբեջանական Avtosfer լրատվակայքի փոխանցմամբ, Ադրբեջանի ԶՈւ պայմանագրային զինծառայող էր։
Գարաևը եղել է «Կամազ» բեռնատարի հետ բախված ՎԱԶ 2107 ավտոմեքենայում։ Միջադեպի հետևանքով վիրավորվել և հոսպիտալացվել է նույն մեքենայի ևս մեկ ուղևոր, ով մահացածի ծառայակից ընկերն է։
Նշվում է նաև, որ Գարաևն իր հայրենի գյուղի դպրոցի տնօրենի որդին էր։
Կատարված միջադեպի մանրամասները պարզելու համար հետաքննությունը շարունակվում է։
Հատկանշական է, որ ադրբեջանական մյուս լրատվակայքերը, այդ թվում «ԱՊԱ» լրատվական գործակալությունը, անդրադարձել է միջադեպին՝ առանց նշելու, որ զոհվածն ու վիրավորը զինծառայողներ էին։