«Կովկաս-2016» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը կներգրավիի նաև Հվ. Կովկասը

ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանը (ՀՌՇ) 2016-ի սեպտեմբերին Հարավային և Հյուսիսային Կովկասներում ու Ղրիմի դաշնային շրջանում կանցկացնի «Կովկաս-2016» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարությունը։ ՀՌՇ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս մասին հունվարի 18-ին` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հայտնել է Հարավային ռազմական շրջանի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Գալկինը։

Ալագյազ զորավարժարանում ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի զինծառայողները համատեղ զորավարժություն են անում

Ալագյազ զորավարժարանում ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի զինծառայողները համատեղ զորավարժություն են անում

Զորավարժության ժամանակ նախատեսվում է ստուգել շրջանի ստորաբաժանումների մարտական և մոբիլիզացիոն պատրաստության իրական վիճակը, փորձարկել առաջադրանքների իրականացման նոր ձևեր ու կատարելագործել մարտ վարելու առկա փորձը։

Այս զորավարժության ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվելու  ցամաքային, ռազմաօդային ու ռազմածովային ուժերի փոխհամաձայնեցված գործողություններին, մեծ քանակությամբ զորքերի փոխադրմանը , ինչպես նաև ահաբեկչական վտանգի պայմաններում լեռնային շրջաններում գործողությունների իրականացմանը։

Գալկինը նաև նշել է, որ «Կովկաս-2016»-ի նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են։

2 responses to “«Կովկաս-2016» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը կներգրավիի նաև Հվ. Կովկասը

  1. Pingback: Ամփոփվել են Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի 2015-ի աշխատանքները | Ռազմ.info

  2. Pingback: ՌԴ ԶՈւ հարավային ստորաբաժանումների վարժանքներին ներգրավվել է նաև 102-րդ ռազմաբազան | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *