Գերմանական ընկերությունը կաշառելով սպառազինություն է վաճառել Թուրքիային. գերմանական պարբերական

Գերմանիայի Բրեմեն քաղաքում գործող Atlas Elektronik ռազմարդյունաբերական ընկերությունը մեղադրվում է Թուրքիայի և Հունաստանի զինվորական պաշտոնյաներին կաշառելով` այդ երկրներին ռազմանավերի էլեկտրոնային համակարգեր և այլ սպառազինություն վաճառելու համար: Այս մասին հայտնում է Բրեմենում հրատարակվող գերմանական Weser-Kurier պարբերականի կայքը:

Թուրքական նավատորմի «Բուրաք» դասի ռազմանավ

Թուրքական նավատորմի «Բուրաք» դասի ռազմանավ

Գերմանական ThyssenKrupp և եվրոպական «Airbus» խոշոր ընկերությունների համատեղ ձեռնարկությունը զբաղվում է սուզանավերի, տորպեդների և հակատորպեդային համակարգերի, ստորջրյա անօդաչու սարքերի, ինչպես նաև ռազմանավերի էլեկտրոնային, հիդրոակուստիկ և այլ համակարգերի արտադրությամբ ու վաճառքով:

Նշվում է, որ գերմանական ընկերությունում ղեկավար պաշտոններ ստանձնող որոշակի անձինք 2013-ից սկսած հունական պաշտոնյաներին կաշառելով` ռազմանավերի համապատասխան էլեկտրոնային և հիդրոակուստիկ համակարգեր են տրամադրել այդ երկրի զինված ուժերին: Ձեռնարկության ներսում սկսված ներքին հետաքննության ընթացքում կաշառակերության հետքերը հասցրել են նաև Թուրքիայի հետ կատարված նմանատիպ գործարքների:

Թուրքական կողմը դեռևս հրապարակայնորեն չի մեկնաբանել այս լուրը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *