Ամփոփվել են 1-ին և 4-րդ բանակային կորպուսների 2015թ․ արդյունքները

Այսօր՝ հունվարի 14-ին, ՀՀ ՊՆ 1-ին և 4-րդ բանակային կորպուսների ռազմական խորհրդի նիստերում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի մասնակցությամբ ամփոփվել են 2015 թվականի ուսումնական տարում կատարված աշխատանքները։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը։

ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսի արդյունքների ամփոփումը՝ ՀՀ պաշտպանության նախարարի և ԶՈւ ԳՇ պետի մասնակցությամբ

ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսի արդյունքների ամփոփումը՝ ՀՀ պաշտպանության նախարարի և ԶՈւ ԳՇ պետի մասնակցությամբ

Հաշվետու զեկույցներով ու ելույթներով հանդես են եկել կորպուսների հրամանատարներն ու նրանց տեղակալները։ Զեկուցողները հաջորդաբար ներկայացրել են զորամիավորումների մարտական պատրաստության, զինվորական կարգապահության, անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը, առկա խնդիրներն ու բարելավման ուղիները, ինչպես նաև մարտական հերթապահության կազմակերպումն ու իրականացումը։

Անդրադարձ է եղել մարտական պատրաստության ուղղությամբ կազմակերպված միջոցառումներին, վարժանքներին ու տարաբնույթ զորավարժություններին, դաստիարակչական, կարգապահության ամրապնդմանն ուղղված խնդիրներին, միջաձնային հարաբերություններին, երբեմն արձանագրվող անցանկալի երևույթներին և այդ ուղղությամբ իրականացվող կանխարգելիչ միջոցառումներին:

ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի արդյունքների ամփոփումը

ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի արդյունքների ամփոփումը

Զորամիավորումներում շարունակվել են մարտական ու զորահավաքային պատրաստականության, մարտական պատրաստության, զինվորական կարգապահության մակարդակի բարձրացման, սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիականացման աշխատանքները: Իրականացվել են մարտական հերթապահության բարելավման կարևոր գործողություններ։

Երկու կորպուսներն էլ 2015 թվականի ընթացքում իրականացվել են ուսումնական ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումները։

Նիստերի ավարտին պաշտպանության նախարարը տվել է համապատասխան ցուցումներ որոշ թերացումներն ու բացթողումները վերացնելու համար, միաժամանակ նախանշել մի քանի ուղղություններ, որոնց հիման վրա պետք է աշխատանքներ տարվեն։

Ռազմական խորհրդի նիստերի ընթացքում մարտական պատրաստության բարձր մակարդակի և բարեխիղճ ծառայության համար մի շարք զինծառայողներ արժանացել են պարգևների։

ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Յուրի Խաչատուրովը պարգևատրում է 4-րդ բանակային կորպուսի զինծառայողներից մեկին

ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Յուրի Խաչատուրովը պարգևատրում է 4-րդ բանակային կորպուսի զինծառայողներից մեկին

Ավելացնենք, որ նախորդ օրերին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը մասնակցել են նաև 2-րդ և 3-րդ, 5-րդ բանակային կորպուսների, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության 2015թ․ արդյունքների ամփոփման նիստերին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *