Կանխվել է հակառակորդի դիվերսիայի փորձը, հայկական կողմը կորուստներ չունի

Հունվարի 14-ին ժամը 21:30-ի սահմաններում հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի Արցախի հատվածի արևելյան ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման հերթական փորձ: Այս մասին տեղեկացնում է ՊԲ կայքը:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, ժամանակին նկատելով հակառակորդի հատուկ ստորաբաժանումների առաջխաղացման փորձերը, նրան ստիպել նահանջել իրենց ելման դիրքեր` սպանելով առնվազն 2 զինծառայող:

Հակառակորդին դիմակայելու ընթացքում Պաշտպանության բանակը կորուստներ չի ունեցել:

Բացի հետախուզադիվերսիոն գործողությունից, հակառակորդը` հունվարի 14-ի լույս 15-ի գիշերը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ԱԳՍ-17 և ՌՊԳ-7 տիպի նռնականետերից արձակել է շուրջ 600 կրակոց:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *